Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը Բաքվում է

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Աբրամ Փեյլին այցելել է Ադրբեջան, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Բաքվում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի և բանկային հատվածի ներկայացուցիչների հետ», – գրել է ԱՄՆ պաշտոնյան X-ի իր էջում։ Նա նաև քննարկել է «Իրանի ապակայունացնող վարքագիծը» Բաքվում Իսրայելի դեսպանի հետ։

«Տարածաշրջանում իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի վերաբերյալ մտահոգությունները լուծելու մեր սերտ համակարգման մասին հիանալի զրույց Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորդ Դիքի հետ Բաքվում: Հրաշալի է լսել Ադրբեջանի հետ Իսրայելի պատմական և մշակութային կապերի մասին»,- գրել է ԱՄՆ բանագնացը X-ի իր էջում։

Ի դեպ, Աբրամ Փեյլիի այցը տարածաշրջանային է։ Նա հանդիպումներ է անցկացրել նաև Հայաստանում ու Վրաստանում։

«Երևանում հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետական եկամուտների կոմիտեի հետ Իրանի, սահմանային անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման վերաբերյալ»,- նշել է ԱՄՆ բանագնացը X-ի իր էջում։