Ընտրություններում պարտությունից հետո Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա իշխող ուժի գործադիր խորհրդի առաջին նիստը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ  ընտրություններից հետո իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի առաջին նիստը տեղի կունենա վաղը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Երկրի ու կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք հանդիպմանը նախատեսվում է վերլուծել ընտրությունների արդյունքները։ Համեմատություններ կկատարվեն նախորդ ընտրությունների հետ՝ շրջան առ շրջան։ Այս համատեքստում ակնկալվում է, որ հանդիպմանը ելույթ կունենան տեղական ինքնակառավարման մարմինների,  կուսակցության նախագահության ներկայացուցիչներ։

Կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը հանդես կգա օրակարգի և հանդիպման վերաբերյալ հայտարարությամբ։

Նշենք, որ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի նախնական արդյունքներով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ CHP-ն,  հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։

Անկարայում ընդդիմադիր գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է  ձայների 60,38 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրգուտ Ալթինոքը 31,69 տոկոսը, Ստամբուլում գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 51,14 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը 39,59 տոկոսը, Իզմիրում ընդդիմադիր Ջեմիլ Թուգայը ստացել է ձայների 48,96 տոկոսը, իշխող ուժից Համզա Դաղը 37,06 տոկոսը։ Թուրքիայում բոլոր խոշոր քաղաքներում հաղթել է ընդդիմությունը։

Էմմա Չոբանյան