Շնորհավորում եմ Ստամբուլի 16 մլն բնակիչներին՝ քրդերին, հայերին, ասորիներին․ Իմամօղլուն ընտրություններում հաղթանակից հետո ուղերձ է հղել

Լուրեր

22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 21:10
Հայ-կանադական քաղաքական խորհրդակցություններ՝ Օտտավայում
22.07.2026 | 21:00
Բացառում եմ՝ բժշկական կենտրոնի որևէ ղեկավար պարտադրած լինի ՔՊ-ին ընտրել․ խնդրում եմ՝ դիմեք իրավապահներին․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:52
Սյունիքում գայլերի հարձակումներն ու Վայոց ձորում արջերի ակտիվությունը՝ ՇՄՆ-ի քննարկման առանցքում
22.07.2026 | 20:44
Թրամփը սպառնում է «կամուրջ կամ էլեկտրակայան քանդել»՝ Հորմուզի նեղուցում Իրանի կողմից յուրաքանչյուր նավի հարվածելու դիմաց
22.07.2026 | 20:35
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
22.07.2026 | 20:23
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
22.07.2026 | 20:15
Ծառուկյանն ակտիվացավ, հիշեցին՝ հարկային զեղծարարությո՞ւն է արել․ լուրջ խնդիր կա իրավապահների աշխատանքում․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:07
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել
22.07.2026 | 20:00
«Կլուժը» Երևանում նախախաղային մարզում անցկացրեց «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:51
Ռուբիոն պատմել է՝ ինչ է քննարկելու Լավրովի հետ հուլիսի 23-ի հանդիպման ժամանակ
22.07.2026 | 19:42
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
22.07.2026 | 19:30
Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:20
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
22.07.2026 | 19:11
Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն նախօրեին ՏԻՄ ընտրություններում հաղթանակից հետո գիշերը տիկնոջ՝ Դիլեք Իմամօղլուի և երեխաների հետ գնացել է Սարաչհանե և դիմել այնտեղ հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիներին։ Նրան դիմավորել են «Թուրքիան աշխարհիկ է և կմնա աշխարհիկ» և «Առաջ Իմամօղլուի հետ» կարգախոսներով։ «Հանի՛ր բաճկոնդ, թևքերդ ծալիր» վանկարկումից հետո Իմամօղլուն հանել է բաճկոնն ու փողկապն ու դիմել հավաքվածներին։

«Շնորհավորում եմ, հաղթեցին 16 միլիոն ստամբուլցիները։ Այս ընտրություններում պարտվողներ չկան։ Հաջողություն Ստամբուլին։ Հաջողություն եմ մաղթում այս քաղաքի բազմազանությանը, նրա բոլոր մարդկանց, այս քաղաքի հավատալիքներին, այս քաղաքի հնագույն մշակույթին, այս քաղաքի հնագույն լեզուներին և այս քաղաքի ամեն հնագույն զգացմունքին»,-ասել է նա՝ ընդգծելով Ստամբուլի բազմամշակութայնությունը։

«Թող այն օգտակար լինի այս քաղաքի սիրելի մարդկանց, նրա բազմազանության համար, այս քաղաքի ազգության յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր հավատքի, ալևիների, շաֆիների, այս քաղաքի քրդերի, այս քաղաքի չերքեզների համար, այս քաղաքի բոլոր էթնիկ խմբերի մարդկանց համար։ Թող լավ լինի այս քաղաքի հավատավորների, քրիստոնյաների, հրեաների, հայերի և ասորիների համար»,-ասել է Իմամօղլուն։

Նա հայտարարել է, որ այս ընտրություններով 2019 թվականից ի վեր մի կողմ են մղել «բազմաթիվ չարիքներ ու վատնումներ»։

«Այս քաղաքում նոր մշակույթ է սկսվել։ Ազգի փողերը հիմա ազգինն են»,-ասել է Ստամբուլի քաղաքապետը՝ նշելով, որ մեկ անձի խնամակալությունն ավարտվել է։

«Դուք փոխանցել եք ձեր ուղերձը։ Ստամբուլում մարդիկ ասում էին` «Ես խաղաղության կողմնակից եմ, ես կողմ եմ հանգստությանը»: Ստամբուլը տվել է իր ուղերձը: Ազգը ցուցումներ է տալիս, մի ​​հոգին հրահանգ չի տալիս։ Այսօր ավարտվել է մեկ անձի խնամակալությունը. Ազգն այսօր հաղթել է»,-հայտարարել է Էքրեմ Իմամօղլուն։

Թուրքիայում մարտի 31-ին կայացած  ՏԻՄ ընտրություններում երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթում է ընդհանուր պատկերում՝ առաջ անցնելով իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից։

Էմմա Չոբանյան