Մենք գիտենք՝ ովքեր են ՌԴ-ում դիվերսիոն գործողությունների կազմակերպիչները․ ՌԴ ԱԴԾ տնօրեն
Քաղաքականություն
31.03.2024 | 15:51Հետախուզական ծառայությունները գիտեն, թե ովքեր են Ռուսաստանում դիվերսիոն գործողությունների կազմակերպիչները և կանեն անհրաժեշտ ամեն ինչ նրանց պատժելու համար։ Այս մասին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ գտնելու և պատժելու այդ սրիկաներին»,- ասել է Բորտնիկովը։
Նրա խոսքով, իրավապահ մարմիններն ու հետախուզական ծառայությունները պարզում են այն ռուսների ինքնությունը, ովքեր մեկնել են Ուկրաինա և այնտեղ մարտական ստորաբաժանումներ կազմել։