Քաղաքացին ահազանգում է՝ Բեգլարյանը սպառնացել է իրեն. Փաշինյանի օրոք արտոնյալ՝ ինչպես Սերժ Սարգսյանի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.01.2026 | 19:29
Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ՀՀ-ում ցածր են. ՀՎԿԱԿ
29.01.2026 | 19:18
«Տաշիր կապիտալ»-ը դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ-ի գույքը ձեռք բերելու գործընթացը
29.01.2026 | 19:15
Կասկածելի գործարքներ. Կույրերի միավորման տարածքները վարձակալվում են շուկայականից 5 անգամ ցածր գներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 19:00
Արկեր էին գնում Ջերմուկ, ՀՀ-ի երաշխավոր ՌԴ-ն ասում էր՝ սահմանը չի սահմանազատվել․ Քոչարյանը ի՞նչ երաշխավորից է խոսում․ Նարեկ Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 18:56
Դեսպան Բաղդասարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիբանանի ԱԳ նախարարին
29.01.2026 | 18:37
Իրանի շուրջ լարվածության ֆոնին՝ Արաղչին Թուրքիա է մեկնում
29.01.2026 | 18:27
ՄԻՊ-ն ընդունել է Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանին ու կնոջը՝ Լինդային
29.01.2026 | 18:24
«Լուկօյլ»-ը պայմանավորվել է վաճառել իր արտասահմանյան ակտիվներն ամերիկյան Carlyle-ին
29.01.2026 | 18:13
Խոշոր հրդեհ Շերամի փողոցում // Երկաթգծի կառուցման հարցով ՀՀ-ն Ռուսաստանին է դիմել․ ԼՈՒՐԵՐ
29.01.2026 | 18:00
Արսեն Թորոսյանին 168,000 դրամ արժեքով գիրք են նվիրել
29.01.2026 | 17:52
Եվրոպան պետք է սովորի ուժային քաղաքականության լեզուն. Գերմանիայի կանցլեր
29.01.2026 | 17:44
ՉԼ․ Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը, Լևանդովսկին կրկնել է Մեսիի ցուցանիշը
29.01.2026 | 17:41
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում  հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարտաբիայի հետ
29.01.2026 | 17:35
Մեր սեփական տարածքն է, դրսից նկարեք. քաղաքացին` լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 17:29
Կարեն Գրիգորյանը դարձել է արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Բոլորը

Բազմաթիվ քրեական գործերով անցնող նախկին նախարար ու Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այսպես ասած, տեղը հանգիստ չի նստում։ Մեզ ահազանգում են՝ Բեգլարյանը սպառնում է իր շքեղ առանձնատան հարևանությամբ բնակելի շենքեր կառուցող ընկերության տնօրենին՝ որպես պատճառ նշելով, թե կառուցվող շենքի 4-րդ հարկի բնակարանի տեսարանը բացվում է դեպի իր առանձնատան տարածք, որտեղից ակնհայտ տեսանելի է իր տան անցուդարձը։

Բեգլարյանի առանձնատունը գտնվում է Ազատության պողոտայում։ Հարևանությամբ կառուցապատում է իրականացնում «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ն։ Ընկերության տնօրենը Factor TV-ի հետ կարճ զրույցում հաստատեց Բեգլարյանից իրեն ուղղված սպառնալիքների փաստը։

Ընկերության տնօրեն Տիգրան Գյուրջյանը միջադեպի մասին այլ մանրամասներ չցանկացավ հաղորդել։ Առանձնատան բակն ուրիշի աչքից հեռու պահելու ցանկություն ունեցող Գագիկ Բեգլարյանը, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, երկու անձի հետ Տիգրան Գյուրջյանին հրավիրել է առանձնատան տարածք, որտեղ հնչեցրել են հայհոյանքներ, ինչպես նաև կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ։

Մինչ սպառնալիքներ հնչեցնելը՝ Գագիկ Բեգլարյանի շրջապատից մի քանի հոգի գնացել է շինհրապարակ։ Այս տեղեկությունը շինհրապարակում Factor TV-ին փոխանցեց աշխատակիցներից մեկը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor TV-ին հայտնեց, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել, քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն են ուսումնասիրվում։

Գագիկ Բեգլարյանից թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Նրա հեռախոսահամարն անհասանելի է, իսկ նրա պաշտպանը փոխանցեց, որ այս միջադեպից տեղեկություն չունի։

Չնայած Նիկոլ Փաշինյանի թվարկած ենթադրյալ թալանչիների ցանկում Գագիկ Բեգլարյանն էլ կա, բայց նա դեռ որևէ լումա չի վերադարձրել պետությանը։ Իշխանափոխությունից հետո Երևանի նախկին քաղաքապետ ու կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցնում է մի շարք քրեական գործերով։ Դատախազությունը Բեգլարյանի գույքերից ապօրինի է համարում Երևանում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում։ Մյուս գույքերը ևս կենտրոնում են՝ Խորենացի, Տերյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում։ Բռնագանձման է ենթակա նաև Ազատության պողոտայի շքեղ առանձնատուն։ Բեգլարյանը պետք է ապացուցի՝ ինչպես է կարողացել քաղաքապետի ու նախարարի ցածր աշխատավարձով հսկայական հարստության տեր դառնալ։ Ըստ Հետքի՝ Գագիկ Բեգլարյանը բազմաթիվ մանկապարտեզների շենքեր է սեփականաշնորհել և դրանց տարածքում բիզնես գործունեություն սկսել։

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում վարչապետի և գլխավոր դատախազի նախաձեռնած այս քննարկումից հետո, սակայն, մինչ օրս որևէ մանկապարտեզի տարածք կամ դրան համարժեք հատուցում Երևան համայնքը չի ստացել։

Իրավապահները Բեգլարյանին մեղադրում են պետությանը պատկանող ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք առերևույթ հափշտակելու համար։ Ընդհանուր նրանից բռնագանձման ենթակա է շուրջ 17 մլրդ դրամի ապօրինի ծագում ունեցող անշարժ գույք։

Այսքանով հանդերձ, 2020-ի մարտի 23-ից հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը, երբ 2021-ի մայիսի 17-ին վերադարձավ Երևան, ընդամենը մեկ օր կալանավորված մնացած, մայիսի 18-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Այսպիսով, պարզ չէ, թե Փաշինյանի նախընտրական խոստումները երբ իրականություն կդառնան և դեռ որքան Սերժ Սարգսյանի նախկին թիմակից Գագիկ Բեգլարյանը կշարունակի արտոնյալի կարգավիճակում ապրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան