Վերջին հարցումների համաձայն՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը մեծացրել է առավելությունը Էրդողանի կուսակցության թեկնածուի նկատմամբ

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ստամբուլի գործող քաղաքապետ, ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն մեծացնում է իր առավելությունը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումի նկատմամբ՝ մայիսի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ։ Այս մասին վկայում են MetroPoll-ի կողմից այս ամիս անցկացված երկրորդ հարցման արդյունքները, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հարցումը, որն անցկացվել է մարտի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում 2100 քաղաքացու շրջանում, ցույց է տալիս, որ ԱԶԿ-ի քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումը պարտություն է կրում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուից՝ հաստատելով վերջին մի քանի այլ հարցումների արդյունքները, այդ թվում՝ Metropoll-ի առաջին հարցումը։

Նոր հարցմամբ՝ Իմամօղլուն ստանում է ձայների 48,6 տոկոսը, Քուրումը՝ 37։ Վերջինին հաջորդում են քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածուն (3,1 տոկոս) և «Նոր բարեկեցություն» կուսակցության թեկնածուն (2,4 տոկոս):

Հարցման մասնակիցների զգալի մասը, սակայն, դեռևս չի կողմնորոշվել, թե որ թեկնածուի օգտին է քվեարկելու, հարցվածների 19,9 տոկոսը նշել է, որ չի կողմնորոշվել կամ չի ցանկանում պատասխանել հարցին:

Մարտի 15-18-ն անցկացված Metropoll-ի առաջին հարցումն էլ ցույց էր տվել, որ Իմամօղլուն հավաքում է ձայների 39,2, Քուրումը՝ 30,4 տոկոս։

Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահզոր քաղաքական մրցակիցը, վերջ դրեց Ստամբուլում ԱԶԿ-ի երկարատև կառավարմանը, երբ 2019 թվականին կրկնակի ընտրություններում հաղթեց իշխող կուսակցության թեկնածուին։

Երբ 2019 թվականին CHP-ն տարիների ընթացքում առաջին անգամ վերահսկողություն ձեռք բերեց Ստամբուլում և Անկարայում, այդ քաղաքներում ավարտվեց ԱԶԿ-ի և նրա նախորդների տարիներ շարունակ կառավարումը։ Թուրքիայի երեք հիմնական քաղաքների նկատմամբ ընդդիմության վերահսկողությունը կոտրեց Էրդողանի քաղաքական անպարտելիության պատկերը և ընդգծեց նրա իշխանության դեմ դժգոհության աստիճանը։

Այժմ Էրդողանը ցանկանում է վերադարձնել այդ քաղաքների կառավարումը։

Էմմա Չոբանյան