Ուկրաինան Համաշխարհային բանկից 1,5 միլիարդ դոլար է ստացել

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Ուկրաինան 1,5 միլիարդ դոլարի փոխառություն է ստացել Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից Համաշխարհային բանկի մեխանիզմների միջոցով՝ աջակցելու «Աճի հիմունքների» զարգացման քաղաքականությունը։ Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆինանսների նախարարությունը։

Ֆինանսավորումը բաղկացած է Ճապոնիայի կառավարության երաշխիքներից՝ Համաշխարհային բանկի 984 միլիոն դոլարի թիրախային հիմնադրամի միջոցով և 516 միլիոն դոլարի երաշխիքներ Մեծ Բրիտանիայից:

Պետբյուջեի ընդհանուր ֆոնդը ստացել է 1,4 մլրդ դոլար։ Ուկրաինական վարկային պարտավորությունների սպասարկման ծախսերը նվազեցնելու նպատակով ծրագիրը նախատեսում է ճապոնական ֆոնդերի տոկոսների կապիտալացում 99,54 մլն դոլարի չափով։

Տրանշը ստանալու նախապայման է եղել Ուկրաինայի կողմից ծրագրի համար անհրաժեշտ պահանջների կատարումը։ Ընդհանուր առմամբ, դրանք ութն են և ներառում են Ուկրաինայի մաքսային ու հարկային օրենսդրության ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին, հարկաբյուջետային քաղաքականության բարելավումը և կապիտալի շուկաների կարգավորումը, էլեկտրոնային գնումների համակարգում թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը: