Պետդեպն արձագանքել է՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի դժգոհություններին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում  արձագանքել է պաշտոնական Բաքվի դժգոհություններին ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ գագաթնաժողովի կապակցությամբ։ Ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե Ադրբեջանն այն անվանում  է «բաժանարար» և որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են կիսել պատասխանատվությունը այս հանդիպումից հետո հնարավոր էսկալացիայի համար,Միլլերն ասել է, որ այդ մեկնաբանությունների հետ համաձայն չեն։

«Այնպես որ, ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանությունների հետ։ Այս հանդիպման առանցքը տնտեսական դիմակայունության վրա է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերոներին և լուծելու մարդասիրական կարիքները: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա կարող է էսկալացիայի բերել կամ անհանգստություն առաջացնել  աշխարհի որևէ երկրի համար»,-նշել է Միլլերը։

Նա նաև չի բացառել, որ Ադրբեջանի հետ կապված խնդիրները ևս կարող են քննարկվել։

«Ենթադրում եմ, որ միշտ հնարավոր է, դա կարող է հայտնվել հանդիպման լուսանցքում, բայց դա հանդիպման կիզակետը չէ: Բրյուսելում կայանալիք հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»,-ընդծել է Միլլերը։

Դիտարկմանը, թե որքանո՞վ է այս հանդիպման պատճառը Հայաստանի՝ Ռուսաստանից հեռու մնալն  ու ԵՄ ճանապարհով գնալու որոշումը, Պետդեպի խոսնակն ասել է, որ այլ մեկնաբանություն չունի, բացի այն, ինչ ասել է։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝իր դժգոհությունները հայտնելով սպասվելիք հանդիպման առնչությամբ։