ՀՀԿ-ն ական դրեց նոր իշխանության տակ, որը, վաղ թե ուշ, պայթելու էր․ տարածված շրջաբերականը դրա առաջին պտուղն է. Աշոտ Մելիքյան

Լուրեր

21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր տարածել է շրջաբերական, ըստ որի,  զանգվածային լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում և հայտարարություններում արտահայտվող մտքերը և դիրքորոշումները պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն Կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ այս շրջաբերականը բխում է նախորդ Կառավարության՝ մարտի 23-ին ընդունած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքից։ «Այդ օրենքը նախատեսում էր նախ դռնփակ նիստեր անցկացնել, սահմանված էր, որ Կառավարության անդամները կարող էին տեղեկություն հաղորդել Կառավարության նիստերի մասին միայն վարչապետի թույլտվությամբ։ Այդ օրենքով ՀՀԿ-ական իշխանությունն իր գնալուց առաջ, ի թիվս այլ ռեգրեսիվ օրենքների, ընդունեց նաև այդ տխրահռչակ օրենքը, որի շրջանակներում էլ տեղավորվում է տարածված շրջաբերականը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելիքյանը։

Վերջինս նշեց, որ այս ամենը հաշվի առնելով է, որ ՀՀԿ-ականները և մասնավորապես Արմեն Աշոտյանը, պետք է դժգոհեն հենց իրենց գործողություններից: «Այդ նրանք էին, որ պայմաններ էին ստեղծում Սերժ Սարգսյանի գործունեության համար, որը պետք է լիներ փակ և ԶԼՄ-ների ուշադրությունից հեռու»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ շեշտելով, որ մարտի 23-ին ընդունված օրենքը ներկայիս Կառավարությունը պետք է փոփոխության ենթարկի։

Աշոտ Մելիքյանը դժվարացավ նշել՝ արդյոքԿառավարությունը կգնա՞ համապատասխան օրենսդրական փոփոխությունների, քանի որ մինչ այս պահը նաև մշակված չէ համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը։ 

Խոսելով  վարչապետի աշխատակազմի ղեկավարի տարածած շրջաբերականի մասին՝ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ, հավանաբար, այն կապված է քաղաքական որոշ դրդապատճառների հետ։

«Կարծում եմ, որոշ քաղաքական դրդապատճառներ են եղել, թեև այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն պետք է տա հենց Կառավարությունը։ Այս ամենով հանդերձ՝ ակնհայտ է, որ որ նախորդների կողմից ընդունված օրենքը ական էր․ ՀՀԿ-ն ական դրեց նոր իշխանության տակ, որը, վաղ թե ուշ, պայթելու էր, և տարածված շրջաբերականը դրա առաջին պտուղն է»,- խոսքը եզրափակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։ 

Աղավնի Սուքիասյան