ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարային շնորհվել է ՀՀ ԱԳՆ երկրորդ կարգի պատվո շքանշան

Լուրեր

15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարային պարգևատրել է ԱԳՆ երկրորդ կարգի պատվո շքանշանով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Արգենտինայում ՀՀ դեսպանությունում անցկացված՝ շքանշանի հանձնման պաշտոնական արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը, Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը և ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարան:

Ելույթների ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Արգենտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առկայությունը, վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան, ձեռքբերումները, Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ բարդ իրավիճակներում և վայրիվերումների պայմաններում փորձությունների հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերը: Առանձնացվել է այս ժամանակաշրջանում դեսպան Վերգարայի ունեցած նշանակալի ներդրումը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Արգենտինայի ԱԳՆ, Բուենոս Այրեսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ: