Քննարկվել են արտակարգ իրավիճակներին առնչվող ահազանգերի կառավարման միասնական համակարգի ներդրման հարցեր

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Մարտի 26-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին, լիտվացի փորձագետ Վիգանդես Քուրկուլիսին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունն ուղղված ՆԳՆ լայնածավալ բարեփոխումների իրականացմանը։

«Կարևորելով միջազգային փորձը արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում՝ Կամո Ցուցուլյանը մատնանշել է մասնագիտական աջակցության ցուցաբերումը, փորձագետների դերակատարումը և արդյունավետ փոխհամագործակցությունը։

Թոմաս Բիկմանասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին`իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում, որի ենթաբաղադրիչներից մեկն է «Փրկարար ծառայության կառուցվածքի ակնարկ, ապակենտրոնացման մոդելի բացահայտումը»։ Բիկմանասը նշել է, որ ներկայումս ծրագրի աշխատանքային պլանի համաձայն` նախատեսվում է աշխատանքները շարունակել նոր ուղղություններով, որոնք ուղղված են փորձի փոխանակմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, հատկապես` կառավարման ոլորտի բարելավմանը, Փրկարար ծառայության և նրա տարածքային ստորաբաժանումների հիերարխիկ կառավարմանը, ապակենտրոնացման մոդելի կիրարկմանը։

Ներկայացնելով լիտվացի փորձագետին՝ ծրագրի ղեկավարը նշել է, որ ընտրված միջազգային կարճաժամկետ փորձագետը բավականին լայն փորձ ունի Լիտվայի հրշեջ-փրկարարական վարչության ամենաբարձր պաշտոններում, ինչպես նաև միջազգային նախագծերի իրականացման գործում, որը մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքում կկիրառվի հօգուտ ծրագրի ենթաբաղադրիչի արդյունավետ իրականացմանը և փորձի տեղայնացմանը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին առնչվող ահազանգերի կառավարման միասնական համակարգի ներդրման, արձագանքման կազմակերպման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցեր։

Կամո Ցուցուլյանը համառոտ ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիներին ծառայության ձեռքբերումներն ու հաջողությունները, միջազգային փորձառությունը, ճգնաժամային կառավարման առանձնահատկությունները և ներկայիս առաջնահերթությունները։

Հյուրերը եղել են նաև ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Հոգեբանական աջակցության բաժնում և Բժշկական ապահովման վարչությունում, տեղում ծանոթացել ստորաբաժանումների գործունեությանը, տեխնիկական հագեցվածութանը և գործառույթներին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովվել ծրագրի իրականացման շարունակականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։