«Գործ գտնելը հեշտ է, եթե բազմոցից վեր կենաս»․ ինչ աշխատանք կա ՀՀ-ում ու որքան աշխատավարձով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի քաղաքացիների և տնային տնտեսությունների համար ամենակարևոր խնդիրներն այսօր գործազրկությունն ու ցածր աշխատավարձն են։ Դա են փաստում Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։ Հարցման ընթացքում տասը ամենահաճախ նշված պատասխանների եռյակը կիսում են գործազրկությունը՝ 23 տոկոս, ցածր աշխատավարձը՝ 19 տոկոս և առողջապահական խնդիրները՝ 15 տոկոս։

Գործազրկության, աղքատության և Հայաստանում աշխատուժի խնդիրներից վարչապետը տարբեր առիթներով է խոսել։  Փաշինյանը վստահեցնում էր, որ Հայաստանում աղքատությունը, առաջին հերթին, մարդկանց գլուխներում է։

Չնայած Փաշինյանը պնդում էր, որ աշխատուժի ներգրավումն ավելի մեծ խնդիր է, քան գործազրկությունը, պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ուրվագծում։ Ըստ Վիճակագրության կոմիտեի այս տարվա հունվար ամսվա տվյալների՝ 63,546 քաղաքացի աշխատանք է փնտրում, որից 45,724-ն ունի գործազուրկի կարգավիճակ։ Մասնագետների պահանջարկը մեծ է հատկապես առևտրի, շինարարության, սպասարկման և արդյունաբերության ոլորտներում։

Հաշվառված գործազուրկների թիվը, այս տարվա հունվարի դրությամբ, ամենաբարձրը Լոռիում է՝ 6,975, այնուհետև Կոտայքում՝ 5,821 և Շիրակում՝ 5,736, իսկ ամենաքիչ հաշվառված գործազուրկները Վայոց ձորում են՝ 1,083։

2024-ի հունվարի դրությամբ, ըստ Վիճակագրական կոմիտեի, աշխատանքի 3,156 գրանցված առաջարկ կա, որը 1,3 անգամ աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեկ թափուր աշխատատեղի համար աշխատանք փնտրողների թիվը նվազել է 31 տոկոսով։

Աշխատուժի պահանջարկը շարունակում է ամենաբարձրը մնալ Երևանում, ապա Շիրակի և Արագածոտնի մարզերում։ Համեմատաբար ավելի ցածր պահանջարկ է Արմավիրում և Վայոց ձորում։

Աշխատանքի տեղավորման գործակալության օպերացիոն մենեջեր Լիլիթ Խլղաթյանի խոսքով՝ աշխատանքի հայտարարությունների գերակշիռ մասը բաժին է հասնում ադմինիստրատիվ, սպասարկման, հաշվապահության և վաճառքի ոլորտներին, որոնք հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաքում։ Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ լինում են դեպքեր, երբ հայտատուները համապատասխանում են թափուր հաստիքին, բայց չեն հարմարվում առաջարկվող աշխատավարձին։

Միասնական սոցիալական ծառայությունից ևս ընդգծում են՝ մասնագետների ոչ բավարար որակավորումը, գործատուի ներկայացրած պահանջների անհամապատասխանությունը և աշխատավարձերի ցածր լինելը դժվարացնում են աշխատաշուկայի կայուն համալրումը։

Այս պահին միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում կազմում է 266,990 դրամ։ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2024-ի հունվարի դրությամբ՝ ամենաբարձր վարձատրվող  աշխատատեղերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում են՝ ամսական միջինը 1 մլն 50 հազար դրամ։ Իսկ ամենացածր աշխատավարձերը մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներում են՝ շուրջ 140,000 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան