ԱՄՆ սենատորները նոր բանաձև են ներկայացրել բանտարկված ադրբեջանցի ընդդիմադիր գործչի հետ կապված

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

ԱՄՆ մի խումբ սենատորներ Սենատ են ներկայացրել նոր բանաձև՝ կոչ անելով անհապաղ բանտից ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։

Այս քայլն արվում է այն բանից հետո, երբ Կոնգրեսը փետրվարի 14-ին հրապարակել էր «Իբադօղլուի բանաձևի» սեփական տարբերակը, որին այժմ աջակցում է 26 կոնգրեսական։

Սենատի տարբերակը, որը ստացել է «616 բանաձև» անվանումը, ներկայացվել է մարտի 22-ին սենատոր Թոմ Թիլիսի (հանրապետական)  կողմից՝ իր ու այլ սենատորների՝ դեմոկրատներ Դիք Դուրբինի, Թիմ Քեյնի, Ջոն Ֆեթերմանի և հանրապետական Բիլլ Քեսիդի անունից։ Բանաձևն ուղարկվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որտեղ այն պետք է դրվի քննարկման։

Ըստ Թիլիսի՝ գիտնական և տնտեսագետ Գուբադ Իբադօղլուին «ադրբեջանական իշխանությունների կողմից կեղծ մեղադրանք է առաջադրվել բազմաթիվ հանցավոր արարքների մեջ՝ առանց որևէ ապացույցի», և նա  մնում է Բաքվի քննչական մեկուսարանում ծայրահեղ վատ պայմաններում՝ սպասելով դատավարությանը։

«Դոկտոր Իբադօղլուի առողջական վիճակը զգալիորեն վատացել է ձերբակալությունից հետո, և նա չի ստացել համապատասխան բժշկական օգնություն»,- նշում են սենատորները։

«Պետքարտոուղարությունն ու Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև ԱՄՆ ակադեմիական հաստատություններն ու հարգված միջազգային կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնել Իբադօղլուի առողջական վիճակի վերաբերյալ և պահանջել են անհապաղ ազատ արձակել նրան»,- ասվում է բանաձևում:

Հեղինակները շեշտում են, որ Ադրբեջանի կապերը ժողովրդավարական երկրների համայնքի հետ «խարխլված» են մարդու իրավունքների, լրագրության և խոսքի ազատության մեջ ներգրավված անձանց ապօրինի կալանավորման փաստերով, որոնց թվում են Բախթիյար Հաջիևը, Ավազ Զեյնալին և այլք։

Սենատորները դատապարտում են Ադրբեջանի կառավարությանը անօրինական ձերբակալությունների և ազատությունների ճնշման համար ու կոչ անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Իբադօղլուին: Բանաձևը նաև կոչ է անում ԱՄՆ պետքարտուղարին շարունակել առաջնահերթություն տալ Գուբադ Իբադօղլուի բարեկեցությանը և ազատ արձակմանը Ադրբեջանի կառավարության հետ իր շփումներում:

Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։ 2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։ Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու մի շարք կոնգրեսականներ, Գուբադ Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրան։ Իբադօղլուն, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում նա պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատթար վիճակի համար։

Էմմա Չոբանյան