Ադրբեջանում բանտարկված լրագրողը դիմել է ՄԻԵԴ՝ ադրբեջանական դատարանների դեմ բողոքով

Լուրեր

10.05.2024 | 17:53
Մեր աղոթքը պետական համակարգին, իշխանություններին, որ իրենց ծառայության մեջ ամուր մնան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 17:45
Պետդուման հաստատել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում
10.05.2024 | 17:38
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացել, 4-ը կլինիկական մահվան վիճակում են
10.05.2024 | 17:30
ՔՊ-ում խուճապ չկա, ընդդիմությունն է խաբում ցուցարարներին․ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթ չեն կարող սկսել և հրաժարականի հասնել․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 17:28
Ալիևը կնոջ հետ այցով Շուշիում է
10.05.2024 | 17:20
Իրենց նպատակն է՝ ՀՀ-ում ժամանակավոր իշխանություն ձևավորվի, կազմակերպեն ընտրություններ, որ կեղծվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 17:11
«Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալած Մալմյոյում հակաիսրայելական բողոքի երթ է անցկացվել
10.05.2024 | 17:02
ՄԱԿ-ը վերահաստատում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններին աջակցությունը
10.05.2024 | 16:54
ID քարտ ունեցողները նաև պաշտոնական էլեկտրոնային մեյլ ունեն․ Հրաչյա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 16:47
Մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 16:44
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի․ արդարադատության նախարար
10.05.2024 | 16:40
Ինձ ասում են` ասա թող գնան փողոց փակեն․ էս պահին պետք չկա. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 16:38
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
10.05.2024 | 16:35
Բանակի ստեղծման օրվանից այդ խնդիրն ունեցել ենք. փոխնախարարը՝ խաղաղ պայմաններում զոհերի թվի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 16:24
Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, կարող ենք ավելի հեռուն գնալ․ Միրզոյանը՝ Ալմաթիում
Բոլորը

Ադրբեջանական Toplum TV-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլին, որը Բաքվում քննչական մեկուսարանում է, դիմել է ՄԻԵԴ Բաքվի վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքով, որն ուժի մեջ է թողել Խաթայի դատարանի որոշումը նրան չորս ամիս ժամկետով ազատազրկելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մամեդլին պահանջում է խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով, քանի որ կալանքը թույլ չի տալիս ավարտել բժիշկների նշանակած հետազոտությունը՝ իր մոտ հայտնաբերված ուռուցքների վտանգը պարզելու համար։

Մամեդլիի եղբայրը՝ քաղաքական գործիչ Նասիմի Մամեդլին, ասել է, որ ՄԻԵԴ բողոքը ներկայացվել է հոդվածով, որը նախատեսում է անհետաձգելի քննություն՝ մեղադրյալի ծանր հիվանդության պատճառով։

Մարտի 8-ին՝ ձերբակալության օրը, «Ստամբուլ հիվանդանոցի» բժիշկները Մամեդլիի մոտ տարբեր օրգաններում ուռուցքներ են հայտնաբերել։ Կլինիկան առաջարկել է հայտնաբերված ուռուցքների բիոպսիա։ Բայց քննչական մեկուսարանում դա իրականացնելն անհնար է, քանի որ Քրեակատարողական ծառայության հիվանդանոցը չունի անհրաժեշտ սարքավորումներ։

Ձերբակալության օրը Մամեդլիի բնակարանում խուզարկություն է իրականացվել, ոստիկանությունը հայտարարել է 7300 եվրոյի հայտնաբերման մասին։ Մամեդլին հերքում է, որ այս գումարն իրեն է պատկանում։ Մարտի 9-ին էլ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը նրան դատապարտել է չորս ամսվա նախնական կալանքի, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել այս որոշումը։

«Ալեսքեր Մամեդլին և նրա փաստաբանը պահանջում են փոխել խափանման միջոցը, որպեսզի պարզվի հայտնաբերված ուռուցքների վտանգը։ Նա չի կատարել օրենքին հակասող որևէ գործողություն, հետևաբար, հրաժարվել է ցուցմունք տալ՝ համաձայն իր դեմ ցուցմունք չտալու օրինական իրավունքի»,- պատմել է լրագրողի եղբայրը։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ոստիկանությունը Բաքվում խուզարկություն էր իրականացրել է Toplum TV-ի խմբագրությունում և ձերբակալել տասնյակ աշխատակիցների։ Խուզարկել են նաև «3-րդ Հանրապետություն» շարժման գրասենյակը։ Լրագրողների մեծ մասը ժամեր անց ազատ է արձակվել։ Սակայն մարտի 8-ին Բաքվի Խաթայի շրջանային դատարանը հեռուստաընկերության գործով հինգ մեղադրյալների՝ Ակիֆ Գուրբանովի, Իլկին Ամրահովի, Ռամին Բաբաևի, Մուշֆիգ Ջաբբարի և Ալի Զեյնալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամսով կալանքը։ Toplum TV-ի աշխատակիցներ Ֆարիդ Իսմայիլովի և Էլմիր Աբասովի նկատմամբ էլ սահմանվել է տնային կալանք։ Բոլորը մեղադրվում են մաքսանենգության մեջ։ Ակիֆ Գուրբանովը «3-րդ Հանրապետություն» հարթակի ղեկավարն է։

Մարտի 9-ին նույն դատարանը 4 ամսով կալանավորել էր Toplum TV-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլիին։ «3-րդ Հանրապետություն» հարթակի մեկ այլ անդամ Ռուսլան Իզեթլին ևս 4 ամսով կալանավորվել է։ 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում տասնյակից ավելի անկախ և ընդդիմադիր լրագրողներ, ակտիվիստներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել, որոնց միջազգային կառույցներն ազատ արձակելու կոչ են անում։

Էմմա Չոբանյան