40-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի․ 64-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մարտի 24-ին, ժամը 11.19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով՝ 64-ամյա և կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով՝ 30-ամյա կանանց․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի:

Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 64-ամյա կինը մահացել է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 40-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը և ներկայացվել են քննչական բաժին: