Ադրբեջանում ահաբեկչություններ նախապատրաստող տղամարդու են կալանավորել

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանում տղամարդ է կալանավորվել, որը երկրում ահաբեկչական գործողություններ է նախապատրաստել։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Պետական անվտանգության ծառայությանը, հայտնում են, որ իրականացված հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ ՌԴ Մուրմանսկ քաղաքում բնակվող 1988 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Բահրուզ Ասկերովը դավադրություն է կազմակերպել այլ անձանց հետ և  ծրագրել է ահաբեկչական հարձակումներ իրականացնել։

Պարզվել է, որ Բահրուզ Ասկերովը, գաղտնի կերպով երկրի տարբեր  շրջաններում ներգրավելով անձանց, նրանց հանձնարարականներ է տվել՝ կազմակերպել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձ։ Պարզվել է նաև, որ Բահրուզ Ասկերովն այդ անձանց հանձնարարել է մահափորձ իրականացնել հանրապետության որոշ շրջաններում անգլերեն դասավանդող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ։

Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, Բահրուզ Ասկերովը նախատեսել է զորավարժություններ անցկացնել օտար երկրի տարածքում մարդկանց հետ, որոնց հետ շփվել է, սակայն Պետանվտանգության ծառայության ձեռնարկած միջոցների արդյունքում չի կարողացել դրանք ի կատար ածել։

Ասկերովը ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել ՔՕ 28, 214.2.1 (ահաբեկչության նախապատրաստում) հոդվածներով, դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Շարունակվում են բազմակողմանի քննչական և օպերատիվ միջոցառումները՝ քրեական գործի բոլոր մանրամասները պարզելու համար։