Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի մոտ ռումբ չի հայտնաբերվել

Լուրեր

25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվա-Երևան չվերթը, որը հետաձգվել էր, քանի որ ուղևորներից մեկն ասել էր՝ իր ձեռքի ուղեբեռում ռումբ կա, «Շերեմետևո» օդանավակայանից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով 16։12-ին։ Ուղևորուհու մոտ արգելված ոչինչ չի հայտնաբերվել․ ՌԻԱ Նովոստիին ասել է օդանավակայանի ներկայացուցիչ Աննա Զախարենկովան։

«2024 թվականի մարտի 24-ին Մոսկվա-Երևան երթուղով SU1862 չվերթի (նախատեսված մեկնման ժամը՝ 14.30) թռիչքի նախապատրաստման ժամանակ օդանավում միջադեպ է տեղի ունեցել, որը հանգեցրել է թռիչքի հետաձգման: Ուղևորների և ձեռքի ուղեբեռի մանրակրկիտ զննման արդյունքում ոչ մի արգելված իր չի հայտնաբերվել: Օդանավտ մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 16.12-ին դեպի նպատակակետ»,- ասել է Զախարենկովան։

Նա պարզաբանել է, որ չվերթի մեկնմանը նախապատրաստվելիս «1967 թվականին ծնված ուղևոր Յ.Վ. Վոլոշինան հայտարարել է, որ իր ձեռքի ուղեբեռում պայթուցիկ սարք կա»։

«Սա անընդունելի կանխամտածված գործողություն է Յ.Վ. Վոլոշինայի կողմից ազգային սգո օրը: «Շերեմետևո» օդանավակայանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղևորին Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակներում առավելագույն պատասխանատվության ենթարկելու համար»,- եզրափակել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ «Շերեմետևո» օդանավակայանում Երևան մեկնող չվերթի ուղևորը հայտնել է, որ իր ձեռքի ուղեբեռում ռումբ կա: Միջադեպից հետո օդանավակայանի աշխատակիցները ոստիկանություն էին կանչել։