Թումանյան փողոցում «Ազգային առաջընթաց»-ի անդամների և այլ քաղաքացիների միջև միջադեպի գործով 11 ձերբակալված կա

Լուրեր

25.03.2026 | 17:39
Եկեղեցական եմ, հաշվառված եմ Մայր Աթոռ վանքում, դիվանապետն եմ. Արշակ արքեպիսկոպոսը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:34
Վախկոտ դավաճանները և փախած էլիտաները Ղարաբաղի ժողովրդին այնտեղ պահել են պատանդի կարգավիճակով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:31
Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները «երաշխավորացավ» են կպել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:29
Ծառայությունից խուսափած անձինք մեզ դասեր տալու իրավունք չունեն․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:22
Խվիչա Կվարացխելիան Վրաստանի հավաքականի նոր ավագն է
25.03.2026 | 17:14
Էս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ շարունակո՞ւմ ա ղարաբաղյան շարժումը, թե՝ ոչ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:07
Գեյջիի մենեջեր․ Ջասթինը կարող էր գոտու համար մենամարտել Ծառուկյանի հետ, եթե Տոպուրիան հրաժարվեր
25.03.2026 | 16:57
2 պատգամավորներ կային, ակտիվ հարցեր էիր տալիս․ հիմա Քոչարյանին են բռնել հարցեր տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 16:53
Արարատի և Արմավիրի մարզերում կասեցվել է 7 ապօրինի հորի շահագործում
25.03.2026 | 16:46
Մեծ թիվ են կազմում վարորդական իրավունքի քննությանն արտահերթ մասնակցելու հնարավորությունից օգտվողները. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 16:44
2022-ի «ինքնասպանությունը» վերաորակվել է սպանության․ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
25.03.2026 | 16:35
ՌԴ-ի նոր հարվածների հետևանքով Ուկրաինայում երեք մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
25.03.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 16:24
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
25.03.2026 | 16:21
Մասիսում 75-ամյա տղամարդը խանդի հողի վրա դանակահարել է նախկին կնոջը․ ՆԳՆ
Բոլորը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը քիչ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջով ահազանգել է, որ հարձակվել են իրենց խմբակցության անդամների վրա, նրանցից երկուսը Ոստիկանությունում են:

«Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու մեր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում Երեւանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։

Ներկայումս ոստիկանությունը ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։

«Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին»,- գրել է Հայկ Մարությանը:

Ֆեյսբուքում նաև միջադեպի վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել, որից պարզ է դառնում, որ դեպքը տեղի է ունեցել Թումանյան փողոցում:

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից Factor TV-ին հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով կա 11 ձերբակալված, այժմ կազմվում են փաստաթղթեր՝ նրանց նախաքննական մարմին ներկայացնելու համար:

Արաքս Մամուլյան