Կիևը ոչ մի կապ չունի «Կրոկուս սիթիի» վրա հարձակման հետ. Միխայիլ Պոդոլյակ

Լուրեր

07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

«Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահի վրա հարձակումը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով՝ Կիևը ոչ մի կապ չունի այս հարձակման հետ։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթիում» տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ նոր են տեղի ունեցել որոշակի իրադարձություններ, որոշակի կրակոցներ, որոշակի ահաբեկչական գործողություններ անհայտ անձանց կողմից, հստակ ասենք՝ Ուկրաինան բացարձակապես կապ չունի այս իրադարձությունների հետ»,- ասել է նա։

Պոդոլյակն ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի կիրառել ահաբեկչական մեթոդներ։ Նա նաև հիշեցրել է, որ մարտի սկզբին արևմտյան երկրների դեսպանատները զգուշացրել են ծայրահեղականների մոտալուտ գործողությունների մասին։

Դեռ ավելի վաղ տեղի ունեցածի մասին բարձրաձայնել էր «Ռուսաստանի կամավորական կորպուս» ռազմական կազմավորումը, որը կռվում է Ուկրաինայի կողմից։ Ռուսաստանում այն համարվում է ահաբեկչական։ Այն ստանձնել է Բելգորոդի շրջանում վերջին շաբաթներին հաճախակի դարձած հարձակումների պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցների մասին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Ռուս պաշտոնյաները «Կրոկուս սիթիի» վրա հարձակումն ահաբեկչություն են որակել։

Նախնական տվյալներով՝ 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից: