Թուրքիան և Ծոցի երկրները բանակցություններ են սկսում աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտիներից մեկի ստեղծման շուրջ

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Անկարան և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը ստորագրել են փաստաթուղթ, որը Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն անվանել է «պատմական համաձայնություն»՝ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, գրում է Hurriyet-ը։

Բոլաթն ասել է, որ Համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է GCC-ի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամեդ Ալբուդայվիի հետ, կստեղծի աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտիներից մեկը Թուրքիայի և GCC-ի անդամների միջև՝ ներառյալ Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Օմանը, ընդհանուր  2,4 տրիլիոն դոլար արժեքով։

«Համաձայնագիրը կազատականացնի ապրանքների և ծառայությունների առևտուրը, կհեշտացնի ներդրումներն ու առևտուրը, կմեծացնի Թուրքիայի առևտուրը տարածաշրջանի հետ և ներդրումները մեր երկրում՝ Ծոցի տարածաշրջանից շատ ավելի բարձր մակարդակների»,- գրել է Բոլաթը X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ նոր առևտրային գործընկերության կանխատեսումը մեծ նշանակություն ունի գլոբալ տնտեսության մեջ ավելի մեծ մասնաբաժնի հասնելու տեսանկյունից։

Նախարարն ասել է, որ համատեղ հայտարարությունը վերականգնում է բանակցությունները, որոնք մեկնարկել էին 2005 թվականին Թուրքիայի և GCC-ի միջև, սակայն ընդհատվել էին 2010 թվականին։

Թուրքիայի առևտրի ծավալը GCC-ի անդամ երկրների հետ, որը 2002 թվականին կազմում էր 2,1 միլիարդ դոլար, 2022-ին ավելացել է՝ հասնելով 22,7 միլիարդ դոլարի, իսկ 2023 թվականին՝ մինչև 31,4 միլիարդ դոլարի։