Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին հայեցողական հիմնադրամից ռեկորդային՝ 59,5 մլն դոլար է ծախսել

Լուրեր

27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին նշանակված ՏԻՄ ընտրություններից առաջ իր օգտագործման համար հատկացված հայեցողական հիմնադրամից միայն փետրվարին ծախսել է ռեկորդային՝ 1,9 միլիարդ լիրա (59,5 միլիոն դոլար), գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Դենիզ Յունջելը նշել է, որ գումարը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 238 տոկոսով։ Գումարը ռեկորդային է նախագահի գրասենյակի ամսական ծախսերի համար՝ մարտի 31-ին նշանակված ՏԻՄ ընտրություններից մեկ ամիս առաջ։

Յունջելն ընդգծել է, որ նախագահականը 2023 թվականի փետրվարին իր հայեցողական բյուջեից ծախսել է 370 միլիոն լիրա, և այս տարի գրանցված հինգ անգամ աճը աննորմալ է։ Ընդդիմադիր գործիչը նշել է, որ երկրի Սահմանադրության համաձայն՝ այդ միջոցները չեն կարող օգտագործվել անձնական ծախսերի և նախընտրական քարոզչության համար։

«Չնայած Սահմանադրությունը սահմանափակում է դա, սակայն նախագահի հանդեպ մեր անվստահությունն այնքան արմատացած է, որ դժվար է հավատալ, որ բյուջեն չի չարաշահվել տեղական ընտրությունների քարոզարշավում»,- ասել է Յունջելը:

Նա նաև խորհրդարանական հարցում է ներկայացրել նախագահի հայեցողական ծախսերի կասկածելի աճի վերաբերյալ։

Նախագահին, կառավարությանը կամ պետական մարմիններին պետական բյուջեից տարեան հայեցողական միջոցներ են հատկացվում։

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նախագահի պաշտպանության հարցերի գրասենյակը 2024 թվականի հունվարին ծախսել է 251,4 միլիոն լիրա։

Էմմա Չոբանյան