ՆԱՏՕ-ի ռազմական պատվիրակությունը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ժամանել է Կիև

Լուրեր

25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
Բոլորը

Ուկրաինայի դեմ ռուսական լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Կիև է ժամանել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Իմ՝ ՆԱՏՕ-ի առաջին ռազմական պատվիրակության այցը, որը եղել է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո, հանդիսանում է վկայությունն այն բանի, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան մոտ են ավելի, քան երբևէ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Կիևի անվտանգության ֆորումում։

Նա «խորին հարգանք է հայտնել ուկրաինացիների կողմից մարտի դաշտում և դրանից դուրս ցուցաբերած քաջության և ուժի համար»: Բաուերի խոսքով՝ օրեցօր Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ավելի են մերձենում և միասին անհրաժեշտ ջանքեր են գործադրում ռուսական ագրեսիայի թիրախ դարձած երկրի եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ։

«Շվեդիայի դրոշը միակ կապույտ և դեղին դրոշը չի լինի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի դիմաց»,- ասել է նա։

Բաուերն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած ներխուժումը «երբեք կապված չի եղել Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության իրական սպառնալիքի հետ»։

«Այս պատերազմը կապված է նրա հետ, որ նախագահ Պուտինը վախենում է երկրագնդի ցանկացած ֆիզիկական զենքից շատ ավելի հզոր բանից՝ ժողովրդավարությունից: Եթե ուկրաինացիները կարողանան ունենալ իրական ժողովրդավարական իրավունքներ, ապա շուտով ռուսները նույնպես կցանկանան դրանք»,- նշել է նա։

ՆԱՏՕ-ի պաշտոնյան հավելել է, որ ռուսները, ձգտելով ուժ ցուցադրել, միայն թուլություն են ցուցաբերել։

«Ոչ մի քարոզչություն չի կարող թաքցնել այն ճշմարտությունը, որ նախագահ Պուտինը չի հասել իր ռազմավարական նպատակներից որևէ մեկին»,- ասել է Բաուերը՝ նշելով, որ ուկրաինացիները և Ուկրաինայի զինված ուժերը պայքարում են ազատության և քաղաքակրթության համար այնպես, որ «փոխել են ժամանակակից ռազմական գործերի շատ ասպեկտներ»։

Բաուերը վստահություն է հայտնել, որ կան բոլոր հիմքերը՝ վստահ լինելու Ուկրաինայի հաջողության հասնելու ունակության հարցում, և միակ բանը, որ նրան անհրաժեշտ է, գործընկերների կողմից է՛լ ավելի մեծ և անմիջական օգնությունն է։

«Ուկրաինայում ժամանակը չի չափվում օրերով, շաբաթներով կամ ամիսներով, այն չափվում է մարդկային կյանքերով»,- հավելել է նա։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ «պատմական լուրջ սխալ կլինի Պուտինին թույլ տալ հաղթել»՝ ընդգծելով,որ այս պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը։