Ավելի լավ է Սերժ Սարգսյանը վարչապետ լինի. Սասուն Միքայելյան

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Վերջերս եկել եմ այն եզրակացության, որ թող Սերժ Սրագսյանը լինի վարչապետ: Այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով Factor.am-ի այն հարցին, որ մինչ «Ելքը» հայտարարում է, թե ամեն ինչ անելու է, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը չզբաղեցնի, Գալուստ Սահակյանը նշում է, որ ազգը պետք է ընդունի՝ Սերժ Սարգսյանն է ղեկավարելու երկիրը,

«Ավելի ճիշտ կլինի ինքը լինի, որ վերջ ի վերջո մի անգամ պարտավորություն վերցնի իրա վրա, թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ ա փոխվել և ինքը իրա վրա պարտավորություն չի վերցրել: Վերջերս եկել եմ այն եզրակացության, որ թող ինքը լինի», – ասաց Միքայելյանը:

Լրագրողների դիտարկմանը՝ ինչպե՞ս դրան կարձագանքի հասարակությունը, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Իսկ այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվելա, լավա՞: Վերջնական եթե էդ մարդը կարա անի, թող անի»:

Նշենք, որ ավելի ուշ 1in.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանն, անդրադառնալով իր հայտարարությանն, ասել է` թյուրըմբռնում է եղել։ 《Միտքս այն է, որ ես ասել եմ՝ այդ մարդը թող իր վրա պատասխանատվություն վերցնի, համոզված եմ, որ չի վերցնի։ Իմ կարծիքով՝ կամ պաշտպանության նախարար կգնա, կամ Գենսեկ։ Ես ոչ թե ասել եմ՝ Սերժ Սարգսյանը պետք է լինի, ես ասել եմ՝ պետք է պատասխանատվություն կրի»,- պարզաբանել է ընդդիմադիր պատգամավորը

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան