Պուտինը չի կարող խուսափել արդարադատությունից Ուկրաինայում հանցագործությունների համար. ՄՔԴ նախագահ

Լուրեր

24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային քրեական դատարանի նորընտիր նախագահ Տոմոկո Ականեն վճռական համոզմունք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում նկատմամբ Հաագայում գործող մարմինը կալանավորման օրդեր էր տվել անցյալ տարի, պատասխանատվության կենթարկվի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար: Այս մասին Ականեն ասել է ճապոնական Kyodo News-ին տված հարցազրույցում՝ չինական ասացվածք մեջբերելով․ «Երկնքի վրեժը դանդաղ է, բայց հաստատ»։

Նա, ի դեպ, առաջին ճապոնացին է, որը գլխավորում է ՄՔԴ-ն։ Տոմոկո Ականեն ներգրավված էր անցյալ տարվա մարտին Պուտինին կալանավորելու օրդեր տրամադրելու դատարանի որոշման կայացման գործում՝ ուկրաինացի երեխաների բռնի արտաքսմանը նրա ենթադրյալ մասնակցության համար:

Չնայած Ռուսաստանի հակազդեցությանը՝ Ականեն հրաժարվում է հետ կանգնել որոշումից։

«Քանի դեռ կան ապացույցներ և անհրաժեշտություն, մենք պետք է արձակենք ձերբակալման օրդերը՝ անկախ հանգամանքներից և քաղաքական ծագումից»,- հայտարարել է նա։

Այս ամսվա սկզբին ՄՔԴ-ն նաև երկու բարձրաստիճան ռուս սպաների, այնուհետև հրամանատարների կալանավորման օրդեր է տվել։

Ըստ դատարանի նախագահի՝ քանի դեռ մարտերը շարունակվում են Ուկրաինայում և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև՝ Գազայի հատվածում, «կան բազմաթիվ դեպքեր, որոնց պետք է արձագանքել»։