Քրեական ենթամշակույթի քարոզը հեռուստաեթերում կսահմանափակվի․ ֆիլմերը կցուցադրվեն կեսգիշերից հետո

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Հեռուստահաղորդումներում և հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերում քրեական ենթամշակույթի քարոզը կսահմանափակվի։ Այսուհետ նմանատիպ բովանդակությամբ հաղորդումները և ֆիլմերը կցուցադրվեն միայն կեսգիշերից հետո։

Նախագծի հեղինակները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն են։

Նախագծով առաջարկվում էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ավելացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմեր ու տեսալսողական հաղորդումներ» հասկացությունը` այն հավասարեցնելով օրենքում արդեն ամրագրված «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմեր» հասկացությանը։

ԱԺ–ն օրենքի նախագիծն ընդունեց 55 կողմ և 23 ձեռնպահ, 0 դեմ ձայներով։