Ալիևի օգնականն այցով Չինաստանում է

Լուրեր

25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևն այցով Չինաստանում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հանդիպումներ է անցկացրել Չինաստանի ԱԳ փոխնախարար Սուն Վեյդունի, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային վարչության պետի տեղակալ Չեն Չժուի, Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ Վան Չաոյի հետ։

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Բաքվի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացմանը, պաշտպանում է «մեկ Չինաստանի» քաղաքականությունը և պատրաստ է վճռականորեն աջակցել Չինաստանին ընդհանուր շահերի հարցերում, հայտարարել է Հաջիևը փոխնախարար Սուն Վեյդունի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Չինաստանի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, տրանսպորտը, այլընտրանքային էներգետիկան, հասնել ընդհանուր զարգացման և բարգավաճման։

Չինացի պաշտոնյան էլ ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմավարական ղեկավարությամբ երկու երկրները սերտ կապեր են պահպանում բոլոր մակարդակներում, զգալի առաջընթաց են գրանցել «Գոտի և ճանապարհ» նախագծի շրջանակում համագործակցության մեջ և արդյունավետ միջազգային համակարգում են իրականացում։

Հաջիևի հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «Միջին միջանցք» նախագծի իրականացման, COP29-ի շրջանակում փոխգործակցության և Ադրբեջանից կանաչ էներգիայի փոխադրման ծրագրում Չինաստանի մասնակցության շուրջ։

Էմմա Չոբանյան