Հրայր Թովմասյանի փաստաբանը նրա ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստին միջնորդեց հայցային վաղեմություն կիրառել

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատախազությունը պահանջում է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանից և կնոջից բռնագանձել երկու բնակարան՝ Երևանում և մեկ բնակելի տուն՝ Արարատի մարզում։ Բնակարաններից մեկն Արաբկիրում է, մեկը՝ Երևանի կենտրոնում՝ Բուզանդ փողոցի վրա։ Բացի այդ՝ Թովմասյանից պահանջում են բռնագանձել նաև դրամական միջոցներ։

Դատավոր Լիլիթ Դրմեյանի նախագահությամբ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած դատական նիստին Թովմասյանի ներակայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն այսօր միջնորդեց գործով հայցային վաղեմություն կիրառել։

Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ Դատախազության կողմից ներկայացված հայցադիմումում բռնագանձման ենթակա Արաբկիրում գտնվող բնակարանը գնվել է 2003 թվականին, Արարատի մարզի բնակելի տունը՝ 2007-ին, իսկ Բուզանդի փողոցի բնակարանը՝ 2013-ին։ Երեք գույքն էլ գնելուց կարճ ժամանակ անց պետական գրանցում են ստացել, այսինքն՝ պետությունը ճանաչել է դրանց նկատմամբ Թովմասյանի սեփականության իրավունքը։ Ըստ փաստաբանի՝ առնվազն պետական գրացման պահին պետությանը հայտնի է դարձել Թովմասյանի կողմից գույք ձեռք բերելու մասին, և Դատախազությունը կաշկանդված չի եղել պետական շահերի պաշտպանության գործընթաց նախաձեռնել, եթե համարել է, որ այդ գույքն ապօրինի է։

Այնուամենայնիվ, եթե տեսականորեն ընդունենք, որ անգամ պետական գրացման պահին պետությանը հայտնի չի դարձել Թովմասյանի կողմից անշարժ գույք գնելու մասին, ապա, ըստ փաստաբանի, Թովմասյանը նաև հայտարարարատու պաշտոնատար անձ է եղել, և առնվազն հայտարարագիր ներկայացնելուց հետո պետությանն այդ հանգամանքը չէր կարող հայտնի չդառնալ։

Փաստաբանի խոսքով՝ տվյալ դեպքում պետք է առաջնորդվել քաղաքացիական օրենսգրքով, համաձայն որի՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, և եթե այդ ընթացքում պետությունը ձեռնամուխ չի եղել իր կողմից ապօրինի որակված գույքը ստանալու հարցում, ապա այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող։

Իսկ եթե Դատախազության պնդումն այն է, որ 2020 թվականի օրենքով է ծագել պետության՝ գույքը պահանջելու իրավունքը, պետք է առաջնորդվել 2020-ին ուժի մեջ մտած ապօրինի գույքի բռագանձման մասին օրենքով, որով վաղեմության ավելի երկար ժամկետներ են սահմանվում, և այդ ժամկետները վերացնում են քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ընդհանուր ժամկետները, ապա այս դեպքում էլ այդ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ անձի նկատմամբ չի կարող կիրառվել վատթարացնող նորմ։

Միևույն ժամանակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնելով՝ իրենց չեն ասում, թե ընդունում են, որ Թովմասյանի գույքն ապօրինի է, պարզապես իրավական հարց են բարձրացնում։

Դատախազ Գևորգ Քոչարյանը նշեց, որ մինչև Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը պետությունը գույքի ապօրինությունը գնահատելու հնարավորություն չի ունեցել։ Բացի այդ՝ դատախազը նշեց, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով հայցային վաղեմության ժամկետը երեք տարի է, բայց հոսում է հայց հարուցելու պահից և ավարտվում՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով դատարան հայց հարուցելու օրը։

Դատախազը նաև նշեց, որ այս պահին Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը քննարկման առարկա է Սահմանադրական դատարանում։

«Չի բացառվում որ ՍԴ-ն համաձայնի ձեզ հետ, հատկապես որ այս գործով պատասխանողն այնտեղ ձայնի իրավունք ունի»,- դիմելով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի ներկայացուցչին՝ ասաց Գևորգ Քոչարյանը։

Դատարանն այսօր բաշխեց նաև ապացուցման բեռը, և նիստն ավարտվեց։ Հաջորդը նշանակվեց ապրիլի 16-ին։

Արաքս Մամուլյան