Բուլինգը՝ «3+1 խոզուկներ»-ի կերպարանքով․ ինչ է պատմում մանկական ինտերակտիվ ներկայացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
Բոլորը

Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցում բեմադրված «Երեք +1 խոզուկները․ աշնանային հեքիաթ բուլինգի մասին» մանկական ինտերակտիվ ներկայացումը նվիրված է դպրոցական բուլինգի կանխարգելմանը։ Այն «Երեք խոզուկներ» հայտնի հեքիաթի մոտիվներով, բայց նոր ասելիքով է։ Ներկայացման ընթացքում աշակերտները մատնանշել են բուլինգի տեսարանները, լուծումներ առաջարկել նման իրավիճակներից։

Ներկայացումը նախատեսված է 3-8-րդ դասարանի աշակերտների համար։ Նախագիծն իրականացվում է «Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» նախաձեռնության շրջանակում, որում ընդգրկված է հայաստանյան 9 հասարակական կազմակերպություն։ Ինտերակտիվ մանկական ներկայացումն իրականացրել է «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարական զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

«Փոփոխությունների թատրոն»-ի դերասան Վահագն Գասպարյանի խոսքով՝ պիեսը գրվել է բուլինգի բոլոր դրսևորումները հաշվի առնելով, նաև մանկական հոգեբանների ներգրավմամբ։

Ակունքի միջնակարգ դպրոցի տնօրեն Իրինա Սարգսյանը նշում է՝ երեխաները հաճախ են կանգնում բուլինգի ենթարկվելու խնդրի առաջ։ Ըստ նրա՝ ուսուցչական կազմի և ծնողների հետևողականության շնորհիվ դրանք լուծում են ստանում։

Մինչ այս, ներկայացումներ են եղել Արարատի և Կոտայքի 3 դպրոցներում, դրանց ընդհանուր 300 աշակերտ է մասնակցել։ Ակունքի հիմնական դպրոցում ներկայացումը վերջինն էր ծրագրի շրջանակում։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հաղորդակցության պատասխանատու Եկատերինա Պողոսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է Հայաստանում մեծացնել իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների գաղափարների տարածումը։

«Փոփոխությունների թատրոն»-ի դերասան Վահագն Գասպարյանն էլ վստահեցնում է՝ ներկայացումը սիրվել է աշակերտների կողմից։ Հուսով են, որ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական կլինի, և ավելի շատ դպրոցներում կկարողանան ներկայանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան