Աբովյան քաղաքում խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում նույն քաղաքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում:

Քննությամբ պարզվել էր, որ դեպքից կարճ ժամանակ առաջ, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում, ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որը, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, շարունակվել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց։

Տվյալներ են ստացվել այն մասին, որ միջադեպին մասնակցել են մի քանի անձինք, որի ժամանակ վերջիններս, ովքեր խմբի կազմում, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց վարքով հակադրվելով շրջապատին, ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը և հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, իսկ միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ատրճանակից մեկ կրակոց էր արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, վրիպել էր:

Քննչական խմբի քննիչների կողմից իրականացված հետևողական և մեծածավալ գործողություններով պարզվել են տուժողին առերևույթ ծեծի ենթարկած և նրա ուղղությամբ առերևույթ կրակոցներ արձակած մի քանի անձանց ինքնությունը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ընդհանուր 4 անձի նկատմամբ, որոնցից մեկին, ով հանդիսանում է տուժողի ուղղությամբ կրակոց արձակած անձը, մեղադրանք էր ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Եվս երեք անձանց, որոնց հայտնաբերելու ուղղությամբ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին, նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մի 1-ին կետով։ Դատարանի որոշմամբ նշված երեք անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է: