Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում ֆուտբոլային հանդիպմանը հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի բարձրագույն խմբի առաջնությունում կիրակի տեղի ունեցած հանդիպումից հետո բռնություն է տեղի ունեցել «Տրաբզոնսպոր» ակումբի երկրպագուների և «Ֆեներբահչե»-ի խաղացողների միջև:

Տանտերերի երկրպագուների ամբոխը ներխուժել է «Տրաբզոնսպորի» մարզադաշտ հանդիպման ավարտին վերջին սուլիչից հետո, որում «Ֆեներբահչեն» հաղթել է 3։2 հաշվով:

Տարածվող տեսանյութերում երևում է, որ «Տրաբզոնսպորի» երկրպագուն մտնում է խաղադաշտ և սկսում վազել դեպի հաղթանակը տոնող «Ֆեներբահչեի» խաղացողները։ Ոմանք պատասխանում են՝ վազելով դեպի երկրպագուն և փորձելով բռունցքով հարվածել նրան: Այնուհետև խաղադաշտ են վազում մյուս երկրպագուները։

Բռնության տեսարաններից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին։

«Այսօր երեկոյան «Տրաբզոնսպոր»-«Ֆեներբահչե» ֆուտբոլային խաղից հետո անհապաղ հետաքննություն է սկսվել՝ նույնականացնելու խաղադաշտ մտած հանդիսականներին և հետաքննելու խաղի վերջում տեղի ունեցած միջադեպերը»,- գրել է նա X-ի իր էջում՝ նշելով, որ բռնության դեպքերը ֆուտբոլում ընդունելի չեն։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) իր հերթին իրադարձություններն անվանել է «անընդունելի»՝ նշելով, որ «այդ միջադեպերի մեղավորների նկատմամբ կկիրառվեն անհրաժեշտ քրեական պատժամիջոցները»:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն ևս դատապարտել է միջադեպը։

«Թուրքիայի Սուպերլիգայի «Տրաբզոնսպոր»-«Ֆեներբահչե» խաղից հետո  բռնությունները բացարձակապես անընդունելի են՝ խաղադաշտում կամ դրա սահմաններից դուրս, այն տեղ չունի մեր սպորտում կամ հասարակության մեջ»,- գրել է Ինֆանտինոն Instagram-ում։

Նա նշել է, որ նախկինում ասել է և նորից կասի՝ ֆուտբոլում յուրաքանչյուր խաղացող պետք է ապահով լինի խաղալու հարցում: ՖԻՖԱ-ի նախագահը նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։

Հավելենք, որ Թուրքիայի առաջնությունում սա բռնության առաջին դեպքը չէ։ Անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին «Անկարագյուջու» ակումբի նախագահ Ֆարուք Քոջան և նրան ուղեկցող մի քանի անձինք հարձակվել էին «Չայկուր Ռիզեսփոր»-ի հետ հանդիպման մրցավար Հալիլ Ումութ Մելերի վրա։

Միջադեպը տեղի էր ունեցել մայրաքաղաք Անկարայում «Անկարագյուջուի» մարզադաշտում՝ այն բանից հետո, երբ բարձրագույն լիգայի խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով: Քոջան վազել էր մրցավար Մելերի ուղղությամբ, բռունցքով հարվածել ու տապալել նրան։ Այնուհետև Քոջային ուղեկցողները սկսել էին ոտքերով հարվածել գետնին ընկած Մելերին։ Կարճ ժամանակ անց մրցավարը կարողացել էր ոտքի կանգնել, հարձակումից հետո նրա ձախ աչքն այտուցվել էր։

Էմմա Չոբանյան