Մանրամասներ՝ Պուշկին փողոցի դաժան սպանությունից․ ո՞ւր են նայում պարեկները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Նախորդ շաբաթ՝ մարտի հինգի լույս վեցի գիշերը, Պուշկին 60 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ունեցել է ողբերգական ավարտ․ երեք երեխաների հայր, 48-ամյա Յուրի Մինասյանը նախօրեին մահացել է ստացված վնասվածքներից։

Յուրի Մինասյանն ինքն է ահազանգել ոստիկանություն, ասել, որ արնաքամ է լինում։ Հիվանդանոց է տեղափոխվել անգիտասկից վիճակում, շուրջ 10 օր անց՝ մարտի 14-ին, մահացել է։ Սպանված տղամարդն այդ օրը եղել է Պուշկին 60 հասցեում գտնվող «Բիթլզ» ակումբում։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նա ակումբում է եղել ընկերների հետ և տարաձայնություններ են ունեցել այնտեղ գտնվող մեկ այլ անձի հետ։

«Քննությամբ պարզվել է, որ Յ․ Մինասյանը մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևանի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնում է Քննչական կոմիտեն։

«Բիթլզ» ակումբի տնօրենը՝ Ռուբեն Ալանակյանը, որը չցանկացավ կադրում երևալ, ասաց՝ իրենք միջադեպի մասին չեն իմացել, ձայներ էլ չեն լսել, Յուրին և մյուսները ակումբից դուրս են եկել առանց վիճաբանելու։ Ակումբի տնօրենի՝ մեզ տրամադրած տեսագրությունում երևում է, թե ինչպես են ծեծկռտուքի ենթադրյալ մասնակիցները դուրս գալիս փաբից:

«Բիթլզ» ակումբի տնօրենը նշեց, որ իրենք ունեն անվտանգության երեք աշխատակիցներ, որոնք այդ օրը ոչինչ չեն տեսել։

Ծեծկռտուքի հաջորդ օրը՝ մարտի 6-ին, դեպքի վայրում կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք։ Բերման է ենթարկվել միջադեպի մասնակիցներից մեկը, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Առերևույթ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հանձնարարվել է ոստիկանությանը գտնել նրան և ներկայացնել վարույթն իրականացնող մարմին»,- ասաց ՔԿ խոսնակը։

Ոստիկանությունից Factor TV-ին հայտնեցին, որ ենթադրյալ սպանություն կատարած անձին՝ Հարություն Մկրտչյանին, դեռ չեն հայտնաբերել։ ՔԿ-ն նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Յուրի Մինասյանը տնտեսագետ էր, մարքետոլոգ, նրան ճանաչողներն ասում են, որ նա հավասարակշռված էր, կռվարար չէր, նրանից երբեք վատ արարք չեն տեսել։ Հարազատներն այս փուլում հրաժարվում են խոսել։

Չնայած շենքի բնակիչների պարբերական դժգոհություններին, «Բիթլզ» ակումբն ընդլայնում է տարածքը, հիմա վերանորոգման փուլում է, տեսախցիկները, սեփականատերերից մեկն ասաց, միացված չեն։ Ակումբի տնօրենն ընդունում է, որ այցելուները հաճախ աղմկում են, նշում է՝ պատճառն այն է, որ սննդի օբյեկտներում ծխելու արգելքից հետո այցելուները ստիպված դուրս են գալիս փողոցում ծխելու, զրուցում են, որն էլ վերաճում է աղմուկի։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը պիտի ուշ ժամերին հսկողություն իրականացնի հատկապես այն տարածքներում, որտեղ ակումբներ են գործում։ Ասում է՝ անգամ իրենք են այդ խնդրանքով դիմել պարեկային ծառայություն, բայց ապարդյուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան