Սպառողի իրավունքներ՝ թղթի վրա․ սննդի կետում արձանագրված խախտումների հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.12.2025 | 13:20
Լուվրի թանգարանում հեղեղի պատճառով հարյուրավոր ստեղծագործություններ են վնասվել
08.12.2025 | 13:15
«Սրբազանների գործով» դատախազը փաստաբանի արտոնագիր է ստացել
08.12.2025 | 13:11
Վերաքննիչ դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին նիստը կգումարվի
08.12.2025 | 13:01
Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզ»-ը՝ ըստ Փաշինյանի
08.12.2025 | 12:53
Աջապահյանին այսօր իրավաբան կմոտենա, դիմում պետք է ներկայացնի. Գալյանը` Աջապահյանի վիրահատության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:45
ՌԴ Անգարսկի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ՋԷԿ-ում վթարի պատճառով
08.12.2025 | 12:38
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:34
Ֆորմուլա-1-ը նոր չեմպիոն ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:23
Կալանավորը հանցավոր կազմակերպություն է ստեղծել ու թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում է կատարել․ ՔԿ
08.12.2025 | 12:17
Անահիտ Մանասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատության կարիք ունի. Գառնիկ Դանիելյան
08.12.2025 | 12:11
Ռուսական ԱԹՍ-ները Սումիի մարզում հարվածել են բնակելի շենքի. վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:03
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:01
Փաշինյանն առաջարկում է եկեղեցիներում ՀՀ դրոշը կախել // Արամ Ա-ն քննադատել է ՀՀ իշխանությանը․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 11:55
Հեռու մնացեք եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա
Բոլորը

«Ջուլիս» հանրային սննդի կետը վերաբացվել է։ ՍԱՏՄ-ն փետրվարի կեսին  կետի գործունեությունը կասեցնելու որոշում էր կայացրել։ Տեսչական մաիմինը սրճարանում մի շարք խնդիրներ էր հայտնաբերվել:

Factor TV-ն այսօր այցելեց սրճարան՝ պարզելու՝ արդյոք հայտնաբերված խախտումներն ամբողջությամբ վերացված են։ Ներս մտանք «Ջուլիս» հանրային սննդի կետ՝ ներկայացանք որպես լրագրող և փորձեցինք տեղում պարզել՝ արդյոք սննդի տեսչական մարմնի հայտնաբերած 5 խախտումները վերացված են, թե՝  ոչ։ Սրճարանի աշխատակիցը ձեռքով փակեց տեսախցիկը՝ թույլ չտալով ներսում նկարահանել։ Այնուհետև ցանկացանք հանդիպել մենեջերի հետ, որպեսզի մեր հարցերն ուղղենք նրան, բայց նա այդպես էլ չներկայացավ։

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց՝ «Ջուլիս»-ում իրենց կառույցի հայտնաբերած խախտումները վերացված են, այլապես սրճարանը չէր վերաբացվի և հաճախորդներ չէր ընդունի։ Տեսչական մարմնի ներկայացուցչի պնդմամբ՝ սրճարանում վերստուգումներ են իրականացրել։

«Մենք վերստուգում ենք իրականացնում փակվելուց հետ, տնտեսվարողները խախտումներն ուղղում են, հետո դիմում են մեզ և ասում՝ դրանք վերացվել է, հետո մենք գնում ենք, տեսնում՝ արդյոք խախտումները վերացվել են։ Եթե վերացվել են, տրվում է կասեցումը վերացնելու որոշում, առանց այդ փաստաթղթի տնտեսվարողը չի կարող վերսկսել իր աշխատանքը»,-ասաց նա։

Սրճարանի շուրջ աղմուկ բարձրացավ փետրվարին, երբ պարզ դարձավ, որ սննդի կետից օգտված մի քանի քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցում։ Նրանց մոտ հայտնաբերվել էր սալմոնելա։ Հիվանդանոցներ դիմած քաղաքացիներից բացի՝ նմուշառում էր վերցվել նաև սրճարանի 15 աշխատակիցներից, որոնցից 3-ի մոտ հայտնաբերվել էր նույն վարակը։ Տեսչական մարմինը սալմոնելա էր հայտնաբերել նաև  սննդի կետում մատուցված մարինացված սաղմոն ձկան մեջ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ հարցն այսքան մեծ հնչեղություն չէր ստանա, եթե տեսչական մարմինը շատ արագ ամբողջությամբ կասեցրած լիներ սննդի կենտրոնի գործունեությունը, ոչ թե օրեր անց։ Նա արձանագրում է՝ սպառողի տեղեկացված լինելու իրավունքը հաճախ խախտվում է։ Չնայած այս դեպքում տեսչական մարմինը կասեցման որոշումը կայացնելուց հետո հրապարակել է նախկինում և հետո արված լուսանկարներ, բայց դա, ըստ Պիպոյանի, բավարար չէ։

Իսկ արդյոք սննդի տեսչական մարմինը ստուգո՞ւմ է, թե իրացման ցանցին ինչ սննդամթերք է հասնում։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ ժամկետանց սննդամթերքը, որը հանվում է խանութներում վաճառասեղաններից, չի հայտնվում ռեստորանների ճաշացանկում։ Տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետի խոսքով՝ այս հարցում վերահսկողություն կարող են իրականացնել միայն այն դեպքում, երբ կոնկրետ բողոք ունենան։

Սպառողների միջազգային օրվա առթիվ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահն ասում է՝ այսօր  սպառողների իրավունքների լիարժեք ապահովման հարցերն այդպես էլ լուծված չեն։  Իրավունքները թեև ամրագրված են օրենսդրական ակտերով, բայց պրակտիկ կյանքում դրանց ապահովումն իրացնող կառույցներ ստեղծված չեն։

Մանյա Պողոսյան