Մամիկոնյանց փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Մարտի 12-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 17-ամյա Ռաֆիկ Հ.-ին: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնվել էր քրեական քրեական վարույթ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և Արաբկիրի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Ռաֆիկ Հ.-ն օրեր առաջ վիճաբանության մեջ է եղել Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդի հետ: Վերջինս վեց ընկերների հետ, նախնական համաձայնությամբ, մարտի 12-ին պարզաբանումների են գնացել Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ, որտեղ սովորում էր 17-ամյա պատանին: Ծեծկռտուք էր սկսվել: Ռաֆիկ Հ.-ն փորձել էր փախչել, սակայն 21-ամյա երիտասարդի կողմից դանակահարվել ու ընկել էր գետնին, ինչից հետո սկսել էին նրան հարվածել ոտքերով, ձեռքերով ու մահակով, ապա նշված վայրում գտնվող քաղաքացիների միջամտությունից հետո դեպքի վայրից դիմել էին փախուստի:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի ժամը 12-ի սահմաններում Սիսիան քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել 21-ամյա երիտասարդին ու 22 և 21 տարեկան երկու հանցակից ընկերներին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:

Քրեական վարույթը շարունակվում է: