Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող անձինք․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Լուրեր

08.07.2026 | 15:53
Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է
08.07.2026 | 15:45
Պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիության ժամկետն ավարտվել է․ ԿԸՀ-ն Դատախազության միջնորդությունները հետ է ուղարկել
08.07.2026 | 15:37
«Գազպրոմ»-ը հայտնել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Թուրքիային գազ մատակարարող օբյեկտի վրա հարձակման մասին
08.07.2026 | 15:28
Թրամփը դժգոհել է ՆԱՏՕ-ից, Իսպանիան անվանել «սարսափելի գործընկեր» և կրկին խոսել Գրենլանդիայի մասին
08.07.2026 | 15:19
Ռուբեն Վարդանյանի կինը միջազգային աջակցություն է խնդրում Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցելու նախաձեռնության համար
08.07.2026 | 15:10
ԵՄ-ն ականազերծման մեքենա է նվիրել ՀՀ-ին // Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ից առգրավումներ կարող են լինել․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 15:03
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
08.07.2026 | 14:56
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտ է ստորագրմանը․ Հորդանանի ԱԳ նախարարը՝ Բաքվում
08.07.2026 | 14:47
Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանը շատ ծանր է տարել․ փաստաբան
08.07.2026 | 14:45
Ղազախստանը սահմանափակել է իր տարածք մեքենաների մուտքն ու ելքը՝ ՌԴ-ում վառելիքի պակասի ֆոնին
08.07.2026 | 14:36
ՄԻՊ-ը ստուգում է Ծառուկյանի ձերբակալության ժամանակ ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը
08.07.2026 | 14:34
Իսրայել-Ադրբեջան ճգնաժամը խորանում է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից հետո․ Ynet 
08.07.2026 | 14:26
Երևան կժամանեն միջազգային կինոյի հայտնի ներկայացուցիչներ․ «Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է ծրագրերը
08.07.2026 | 14:18
ՔԿ նախագահը ժամացույց է նվիրել ՊՊԾ պետին
08.07.2026 | 14:10
Մեսին պատմել է՝ ինչու չի զսպել արցունքները կամային հաղթանակից հետո․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, կողոպուտի՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 3, ավազակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության, խոշտանգման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման, սառը զենքի հայտնաբերման, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, ինքնիրավչության, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և առողջությանը անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: