Սամվել Շահրամանյանի մայրը 25 մլն դրամով բնակարան է վաճառել Արցախի ներդրումային հիմնադրամին․ Armlur.am

Լուրեր

07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
Բոլորը

ArmLur.am-ին արցախցիներն ուշագրավ տեղեկություններ են ներկայացրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վերաբերյալ: Ըստ մեր զրուցակիցների՝ վերջինս անգործություն է ցուցաբերում և բացարձակապես չի զբաղվում արցախցիների խնդիրներով, մինչդեռ լավ էլ ակտիվ ու գործունյա էր, երբ հարցը վերաբերում էր իրեն։ Եվ այսպես, վերջիններիս պնդմամբ, երբ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիսանում էր Արցախի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, 2019թ. մարտի 13-ին Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի 1/61 շենքի թիվ 30 բնակարանը նվիրատվության կարգով տրվել էր Հայաստանի Հանրապետությունից Արցախի ազգային անվտանգության ծառայություն տեղափոխված Աշոտ Սերգեյի Առուշանյանին: Դրանից ընդամենը մի քանի ամիս անց Աշոտ Առուշանյանը այդ տունը իբր վաճառել է Էլեոնորա Շահրամանյանին, վերջինս հանդիսանում է Սամվել Շահրամանյանի մայրը: 44-օրյա պատերազմից հետո, 2021թ․ Ս․Շահրամանյանի մայրը այդ բնակարանը վաճառել է Արցախի ներդրումային հիմնադրամին և դրա դիմաց ստացել 25.000.000 դրամ: Մեր զրուցակիցների պնդմամբ՝ ահա սրանով են եղել զբաղված 44-օրյա պատերազմից հետո Արցախում պաշտոն զբաղեցնողները և Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանում որպես «սրբեր» ներկայացողները:

Մեր զրուցակիցների պնդմամբ Արցախում գրեթե բոլորը ճանաչում են ժամանակին բիզնեսով զբաղվող Արամ Խաչատրյանին (Ախթամարի Արամ), ում հարյուրավոր միլիոնների հասնող ունեցվածքը Բակո Սահակյանի կառավարման ժամանակ ամբողջությամբ բռնագրավվել էր պետության կողմից: Երբ Սամվել Շահրամանյանը հանդիսանում էր Արցախում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը, նրա պաշտոնավարման ժամանակ Արամ Խաչատրյանի կատարողական վարույթի նյութերը անհետացել են, իսկ հետագայում հայտարարեցին, որ դրանք կորել են: Թե ուր են կորել և ում հեղինակությամբ, այդպես էլ մնաց անհայտ ու այդ ամենի համար ոչ ոք պատասխանատվության չկանչվեց:

Արցախցիներից որոշներն էլ դժգոհեցին 2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի տարաների պայթյունի պատասխանատուներին առ այսօր պատասխանատվության չկանչելու համար։ Թեև Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ բենզինի պահեստը գտնվում էր ՊԲ ենթակայության տակ, սակայն բազմաթիվ զինվորականներ պնդում են, որ այն դեպքից օրեր առաջ հանձնվել էր Արցախի կառավարությանը, նման տեղեկություններ ունեն նաև ՀՀ իրավապահ մարմինները։
Մեր զրուցակիցները բավականին բացասական արտահայտվեցին նաև վերջերս Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի պետական նախարար նշանակված Արամ Սարգսյանի վերաբերյալ, խոստանալով նրա կերպարի ու կոռուպցիոն արկածների մասին ներկայացնել բազմաթիվ փաստեր:

Ի դեպ, Armlur.am-ի աղբյուրները փոխանցել են, Արցախի Կառավարության 2019թ․ որոշման, այնպես էլ բնակելի տան վաճառքի վերաբերյալ պայմանագրերը, որոնք ամբողջությամբ հաստատում են մեր զրուցակիցների ներկայացրած տեղեկությունները։ Հատկանշական է, որ հիշյալ տեղեկությունները ամբողջությամբ գտնվում են ՀՀ համապատասխան պետական մարմինների տիրապետության տակ և հարկ եղած դեպքում կարող են ստուգվել նրանց կողմից։