Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ի գրասենյակի դիմաց բողոքի ցույց է անցկացվել՝ Իսրայել նավթի մատակարարումները դադարեցնելու պահանջով

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

«1000 երիտասարդներ հանուն Պաղեստինի» շարժումը, որը ձևավորվել է երիտասարդների կողմից Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումներից երկու ամիս անց, բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթը Իսրայել տեղափոխելու դեմ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ակցիան տեղի է ունեցել Ստմաբուլում Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության գլխամասային գրասենյակի դիմաց։ Ցուցարարները պարզել են պաստառ՝ «Թուրքիայի ամենախոշոր օտարերկրյա ներդրող SOCAR-ը խթանում է Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը։ Վե՛րջ տվեք առևտրին օկուպանտի հետ» գրությամբ։

Շարժման անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի նավթի կարիքների 60%-ը բավարարում են Ադրբեջանն ու Ղազախստանը, իսկ ադրբեջանական նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվում է Թուրքիա, այնուհետև՝ Իսրայել: SOCAR-ն ամեն օր Իսրայել է ուղարկում 44 հազար բարել նավթ, ընդ որում, Իսրայելը հում նավթ է ստանում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից և վերամշակված նավթ՝ SOCAR-ին պատկանող STAR նավթավերամշակման գործարանից:

«Մենք կդիմադրենք նրանց, որոնք մեղսակից են այս հանցագործությանը՝ առևտուր անելով, մինչև դադարի գործել ցեղասպանության հեղինակը՝ Իսրայելը»,- ասվում է հայտարարության մեջ։

Անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում անցկացված ցույցի ժամանակ հնչել են «Ազատ Պաղեստինը գետից ծով», «SOCAR-ի նավթը սնուցում է սիոնիզմը», «Փակե՛ք փականները, վե՛րջ տվեք առևտրին», «Ադրբեջանը վաճառում է, Թուրքիան՝ փոխադրում» կարգախոսները։

Էմմա Չոբանյան