Չինուհին երկու տարի քնել է ականջակալներով և կորցրել լսողությունը

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Երիտասարդ չինուհին, որը երկու տարի շարունակ ամեն գիշեր քնելիս ականջակալներով երաժշտություն է լսել, կորցրել է լսողությունը, հայտնում է Oddity Central-ը։

Մասնավորապես, Վանգ անունով մի աղջիկ գնացել է հիվանդանոց՝ ականջի հետազոտության՝ նկատելով, որ լսողության հետ կապված խնդիրներ ունի։ Պարզվել է, որ երբ նրա ղեկավարը հանդիպումների ժամանակ ինչ-որ բան է շշնջում նրա ականջին, նա հազիվ է հասկանում, թե ինչ են իրեն ասում և անհանգստանում է, որ դա, ի վերջո, կհանգեցնի աշխատանքի հետ կապված խնդիրների:

Մանրակրկիտ հետազոտության արդյունքում պարզվել է, որ նա ձախ ականջի մշտական նյարդաբանական վնասվածք է ստացել, ինչի հետևանքով առաջացել են լսողական խնդիրներ։ Հարցին՝ արդյո՞ք ինչ-որ վնասվածքներ ունի կամ արդյո՞ք նրա ականջները երկար ժամանակ ենթարկվել են բարձր ձայների ազդեցության, Վանգն ասել է, որ միակ բանը, ինչի մասին կարող է մտածել, ամեն գիշեր ականջակալներով երաժշտություն լսելն է:

«Երբ ես քոլեջում էի սովորում, սիրում էի քնել՝ երաժշտություն լսելով: Սկսում էի լսել այն ու ամբողջ գիշեր քնում էի ականջակալներով: Դա ինձ մոտ սովորություն դարձավ, և ես այդպես եմ անում արդեն մոտ երկու տարի»,- բժշկին պատմել է երիտասարդ կինը։

Հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի տնօրեն Լի Տաոն չինական The Paper-ին ասել է, որ Վանգի լսողության կորուստը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն երաժշտությամբ, որը նա լսել է ամեն երեկո: Թեև ձայնը չափազանց բարձր չի եղել, նրա ականջները երկար ժամանակ ենթարկվել են աղմուկի ազդեցության, ինչը, ի վերջո, հանգեցրել է լսողության մշտական վնասվածքի:

Ի երջանկություն Վանգի՝ մշտական աղմուկից տուժել է միայն նրա ձախ ականջը, և վնասը բավական մեղմ է եղել, որպեսզի  լսողական ֆունկցիայի կորուստը փոխհատուցվի լսողական սարքի օգնությամբ։