ԶԼՄ-ները հայտնում են Կուրսկի և Բելգորոդի շրջաններ դիվերսանտների ներթափանցման մասին

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ռուս ռազմական բլոգերներն ու Baza տելեգրամ-ալիքն առավոտից տեղեկություններ են տարածում, որ ՌԴ Կուրսկի շրջանի Տետկինո բնակավայրի մոտ, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին, «հրաձգություն է ընթանում», «աշխատում է նաև հրետանին»։ Այլ հաղորդագրություններում էլ հիշատակվում է Բելգորոդի շրջանում նման իրավիճակի մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ-ում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված և արգելված «Ազատություն Ռուսաստանին» տելեգրամ-ալիքն էլ հրապարակել է «Անցել ենք սահմանը» գրառում և գիշերը նկարահանված տեսանյութ, որում երևում է ինչ-որ զրահամեքենայի շարժ։

Իր հերթին, «ՌԲԿ Ուկրաինա»-ն, վկայակոչելով հատուկ ծառայություններում աղբյուրներին, պնդում է, որ ինչ-որ «Սիբիրյան լեգեոն», ՌԴԿ-ն և «Ազատություն Ռուսաստանին»-ը Բելգորոդի շրջանում «մարտեր են մղում»։

Միաժամանակ, Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչն ասել է, որ խմբավորումները «գործում են որպես ինքնուրույն ստորաբաժանումներ, քանի որ կազմված են ՌԴ քաղաքացիներից»։

«Հավանաբար, այժմ տվյալ ստորաբաժանումների համատեղ գործողությունն է տեղի ունենում»,- ասել է նա «24 ալիք»-ին։

ВГТРК-ի աշխատակից Անդրեյ Ռուդենկոն տելեգրամում գրառմամբ պնդում է, որ «Բելգորոդի շրջանում հակառակորդը ճեղքման փորձ է կատարել և Գրայվորոնսկի շրջանի հարավ-արևելյան սահման ուղարկել երեք զրահափոխադրիչ»։ Ռուդենկոյի տվյալներով՝ Կուրսկի շրջանում Տետկինոյի մոտ «սահմանը ճեղքելու փորձ է եղել», «թշնամու ուժերի մի մասը ոչնչացվել է, մնացածը՝ նահանջել»։

ՌԴ իշխանությունները պաշտոնապես այս մասով տեղեկություններ չեն հաղորդում։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլաբ Գլադկովը, որը հայտնել էր մարտի 12-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակման մասին, այժմ հաղորդում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի կրակի տակ է հայտնվել Շերբեկինո քաղաքը։ Ըստ նրա՝ կա մեկ տուժած, քաղաքում տարբեր վնասներ են հասցվել վեց մասնավոր տնային տնտեսությունների, խանութների, կենտրոնական շրջանային հիվանդանոցին, մանկապարտեզին և տեխնիկումին։