Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը մասնակցել է «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսին
Քաղաքականություն
10.03.2024 | 20:07Երևանի Թամանյանի թանգարանում «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հայերի թողած կյանքը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։ Այս մասին X-ում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըԿոտինյին:
«Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին Հայաստանում՝ առանց նրանց իրավունքների, առաջին հերթին՝ վերադարձի իրավունքից հրաժարվելու»,- գրել է դեսպանը:
L'exposition "Ma maison en Artsakh" au Musée Tamanyan d'Erevan explore les vies laissées derrière eux par les Arméniens du Haut-Karabagh forcés de fuir leurs foyers
— Olivier Decottignies (@O_Decottignies) March 10, 2024
➡️ Aider les réfugiés du Haut-Karabagh en Arménie sans rien céder sur leurs droits, et d'abord, le droit au retour. pic.twitter.com/gM9GZ8omEb