Պուտինը քննարկել է Նավալնիի փոխանակման հարցը նրա մահվանից մի քանի ժամ առաջ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը քննարկել է Ալեքսեյ Նավալնիին Արևմուտքում կալանավորված ռուսների հետ փոխանակելու հնարավորությունը քաղաքական գործչի մահվանից մի քանի ժամ առաջ։ Այս մասին հայտնում է «Ագենստվո»-ն՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ չորս աղբյուրի, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցի երկու զրուցակիցների խոսքով՝ Նավալնիի մահվան մասին առաջին հաղորդումների հայտնվելուց մոտ չորս ժամ առաջ Պուտինն անձնական հանդիպում է ունեցել գործարար Ռոման Աբրամովիչի հետ։ Աղբյուրներից մեկը պնդում է, որ այս հանդիպման ժամանակ նախագահը բանավոր համաձայնություն է տվել փոխանակմանը։

Իր հերթին, հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը կարծում է, որ նախագահի համաձայնությունը կեղծիք է։

«Ես կարծում եմ, որ սա կա՛մ սպանության ծրագրերի կոծկում էր, կա՛մ բանակցությունները գրեթե ավարտին հասցնելու ռազմավարական քայլ՝ մտածելով, որ քանի որ Գերմանիան սկզբունքորեն համաձայնել է տալ Վադիմ Կրասիկովին, ապա Նավալնիի բացակայության դեպքում նրանք կհամաձայնվեն փոխանակել նրան մեկ այլ, ոչ այնքան կարևոր պուտինյան բանտարկյալի հետ»,- ասել է Գրոզևը։

Մեկ այլ զրուցակից ևս նման  գնահատական ​​է տվել Պուտինի ենթադրյալ համաձայնությանը։

«Պուտինն իմանալով, որ Արևմուտքը պատրաստ է Կրասիկովին հանձնել Ռուսաստանին, սառնասրտորեն հրամայել է Նավալնիին սպանել»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, Աբրամովիչին մոտ կանգնած աղբյուրը կոչ է արել սպասել Նավալնիի մահվան հետաքննության արդյունքներին։

Աղբյուրները խոսել են նաև բանակցային գործընթացի մասին, որը, ըստ նրանց, սկսվել է 2023 թվականի գարնանը։

Ամռանը Գերմանիան սկզբունքորեն համաձայնություն է  տվել Նավալնիին փոխանակելուն, սակայն սեպտեմբերին բանակցությունները դադարեցվել են The Wall Street Journal-ի հրապարակումից հետո, որտեղ ասվում էր, որ արևմտյան պաշտոնյաները թույլ են տվել Նավալնիին ներառել Ռուսաստանի և Արևմուտքի միջև գերիների փոխանակման գործարքում։ Բանակցությունները վերսկսվել են դեկտեմբերին, երբ քաղաքական գործչին տեղափոխեցին Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի գաղութ։ Ինչպես գրում է  ԶԼՄ-ն, այն ժամանակ Նավալնիի ընտանիքը համոզել է Արևմուտքին, որ ինչ-որ վատ բանի նախապատրաստում է սկսվել։

Աղբյուրները հայտնել են նաև, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Արևմուտքին հանձնել ոչ միայն Նավալնիին, այլ նաև Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին և ամերիկացի Պոլ Ուելանին։

Լրատվամիջոցի աղբյուրները նաև պնդում են, որ ի պատասխան արևմտյան երկրները պատրաստ են եղել արտահանձնել ԱԴԾ ենթադրյալ սպա Վադիմ Կրասիկովին։ Բանակցությունների ընթացքում հիշատակվել է «M13» ընկերության հիմնադիր Վլադիսլավ Կլյուշինը, որն ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել ամերիկյան ընկերությունների համակարգչային ցանցերը կոտրելու և ինսայդերներային առևտրի մեջ։