Դատարանը մերժեց Լևոն Քոչարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը միջնորդեց Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելք խափանման միջոցը ժամանակավորապես վերացնել: Պաշտպանի խոսքով` Քոչարյանը, որպես Ազգային ժողովի պատգամավոր, մարտի 23-ից 28-ը գործուղում ունի:

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը խոչընդոտ է այլ տեղանք մեկնելու համար, իսկ պետությունը չպետք է որևէ խոչընդոտ ստեղծի ժողովրդի անունից հանդես եկող պատգամավորի պարտականությունների կատարմանը:

Մեղադրող Հայկ Հարությունյանն առարկեց միջնորդության դեմ, նշեց, որ Ազգային ժողովի նախագահի կողմից արձակված կարգադրությունը` Լևոն Քոչարյանի գործուղման վերաբերյալ, գուցե, նոր փաստ է, բայց դա նոր փաստարկ չէ մեղադրյալի նկատմամբ մեկ շաբաթ առաջ ընտրված խափանման միջոցի հարցը կրկին քննարկման առարկա դարձնելու համար:

Մեղադրողը նաև նշեց, որ չի վերացել նաև Քոչարյանի նկատմամբ «բացակայելու արգելք» խափանման միջոց կիրառելու իրավաչափության պայմանը, այն է` նրա փախուստը կանխելու նպատակը:

Դատարանը նշեց, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված «բացակայելու արգելք» խափանման միջոցը ժամանակավորապես վերացնելու և կրկին կիրառելու կարգ չի սահմանում, դատարանը նախորդ դատական նիստի ընթացքում Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նաև այն հանգամանքն էր հաշվի առել, որ կարող է նրա մեկնելու կարիք լինել, սակայն գտնում է, որ իրավաչափության պայմաններ առկա չեն Քոչարյանի խափանման միջոցը վերցնելու համար:

Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին, որի շրջանակներում պաշտպանները ստիպված են Քոչարյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնել, որպեսզի գոնե այս միջոցով հնարավոր լինի ապահովել Քոչարյանի գործուղման մեկնելը:

Արաքս Մամուլյան