Եթե ՀՅԴ-ի մեջ  մի փոքր բարոյականություն է մնացել, պիտի ինքնակամ հրաժարվեն  իրենց պորտֆելներից և միանան  Քոչարյանին․ Լյուդմիլա Սարգսյան

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ. 

 -Տիկին Սարգսյան, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին այսօր ասել է, թե  դեպքը պատահեց  բոլորի մեղքով, և  որ «այդ 8-10 զոհերի, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է․ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ, Ռոբերտի վզին էլ է փաթաթված»։ Ու նաև ասել է, որ կարևոր չէ՝ ով է կրակել, կարևորը, թե այդ երևույթն ով է ստեղծել։

– Դա ուղղակի քաղաքականության մեջ անբարոյական վարքագիծ է։ Եվ նաև այն, որ նրանք անմիջապես ՀՀԿ-ից ու  վայելքները միասին վայելելուց հետո, հեղափոխությունից «5 րոպե առաջ» մտան Ազգային համաձայնության կառավարություն։ Թող նաև պատասխանատվությունը վերցնեին։ Ինչ է՝ քիչ պատասխանատու՞ են ՀՀԿ-ի թողած Հայաստանի համար, այս բոլոր ձախողումների։ Մշտապե՛ս եղել են կոալիցիայի մեջ․․․Կամ ի՞նչ է նշանակում՝ համահարթեցնել և Լևոն Տեր-Պետրոսյանին հավասարեցնել Ռոբերտ Քոչարյանին։ Կամ այդ մեղքերը հավասարապես բարդել բոլորի վրա։ Եվ կամ  ի՞նչ է նշանակում՝ «կարևոր չէ, թող ով է կրակել »։Սա  առաջնային հարցն է ։ Կարծում եմ՝սրանով  Դաշնակցությունն իրեն շատ լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում։ Սա  այն հասարակությունը չէ, ինչ տասը տարի առաջ էր․ սա շատ ավելի գրագետ ու պատասխանատու հասարակություն է, որը հստակ պատկերացնում է իր գործողությունները։ Եվ ՀՅԴ-ին նման հայտարարությունները կարող են չներվել։ Չի կարելի մշտապես խաղալ մի քանի լարերի վրա, հետո բարոյական բոլոր նորմերը մի կողմ դրած, փորձել հավասարության նշաններ դնել դահճի ու զոհերի միջև։  Քիչ առաջ կարդում էի այդ հարցազրույցը և, անկեղծ եմ ասում, բարկությունս չէի  կարողանում զսպել։ Մենք  ամսի  29-ին  մի մարդու նման՝ խաղաղ ցույցի ենք եղել, և մեր վրա հարձակվել են  պետական մակարդակով․ դրել են, ջարդել են, մարդկանց գլուխները քնած վիճակում ջախջախել են։  Ո՞վ պիտի պատասխան տա այդ սպանությունների համար։ Լևոն Տեր—Պետրոսյա՞նը, որն այդ ժամանակ, ըստ էության, տնային կալանքի մեջ էր․․․ Շատերն այն կարծիքին են, որ քաղաքականությունն անբարոյականություն է։ Ես կարծում եմ, որ քաղաքկանությունն անբարո են դարձնում նման վարքագծով։

-Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ով իրեն դուրս է համարում Ազգային համաձայնության կառավարությունից, ազատ են, ձեռքները չեն բռնել։ Բայց ահա այս քաղաքական ուժի ԳՄ ներկայուցուցչի  մակարդակով հայտարարվեց, որ այս պահին կառավարությունից դուրս գալու խնդիր չեն դիտարկում։  Նիկոլ Փաշինյանն իրենց դո՞ւրս էր հրավիրում։

-Նիկոլ Փաշինյանը այդ հնարավորությունը տվել է իրենց՝ հայտարարելով, որ իրենց իրավունքն է։ Եվ սրանից հետո կարելի ասել, որ այս իշխանությունը ժողովրդավար չէ՞։ Եվ այն, որ Հրանտ Մարգարյանն այսօր  խոսում է խոսքի ազատությունից ու  տեռորից, ապա ասեմ,  երբևէ ավելի անկաշկանդ, քան հիմա, ոչ ոք չի խոսում։ Ով ինչ ցանկանում է, ասում է, այդ թվում՝ Քոչարյանի փաստաբանները։Ով կհանդուրժեր իր իշխանության մեջ մի քաղաքական ուժի, որը նման վարքագիծ է դրսևորում։ Միայն ասեմ, որ  եթե իրենց մեջ մի փոքր բարոյականություն է մնացել, պիտի ինքնակամ հրաժարվեն կառավարության իրենց պորտֆելներից և միանան Ռոբերտ Քոչարյանին։ Թող բացահայտ միանան, որ մարդիկ հասկանան՝ ովքեր են։

-«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարեց, որ  նախկինների  ռևանշի շուրջ առաջին լուրջ համախմբումն է տեղի ունենում։ Ձեր գնահատմամբ՝ կա՞ նման հնարավորություն։

-Իհարկե, նախկին իշխանությունները ձեռքերը ծալած նստած չեն, և, բնանակաբար, Ռոբերտ Քոչարյանն իրեն պաշտպանելու համար ամեն մեթոդի դիմելու է։ Եվ, այո, քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել, թեպետ, դրա հնարավորությունը ես համարյա  զրոյական եմ համարում․ կա այդ հարցում հանրության հստակ վերաբերմունք։ Բայցև  չբացառենք, որ որոշակի կոնսոլիդացիա իրենց շուրջ կարող են ապահովել։ Արդեն իսկ հիշատակեցի Հրանտ Մարգարյանի հայտարությունները, որոնք, ի դեպ, բացարձակ չեն համընկնում հանրային կարծիքի և «Թավշյա հեղափոխության» հռչակած նպատակների ու փիլիսոփայության հետ։ Չեմ կարծում, որ վտանգն այդքան մեծ է, բայց եթե ուշադիր չլինենք և հզոր աջակցություն չապահովենք ներկայիս կառավարությանն ու Նիկոլ Փաշինյանի համար,  վտանգը գնալով մեծանալու է։ Հետևաբար, բոլորս, անկախ նրանից՝ որքան համակրանք կա այս կառավարության նկատմամբ, որքան թերություններ ու վիպումներ ենք տեսնում,  պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանն արել է մի բան, որին  բոլորս տասնյակ տարիներ ձգտել ենք։ Հետևաբար,  վերադարձը պիտի բացառենք և որպեսզի բացառենք, պիտի կանգնենք Նիկոլ Փաշինյանի կողքին և 17-ի հանրահավաքին ողջ երկիրը  մեկ մարդու նման պետք է կանգնի։ Ինչպես որ կանգնեցին մայիսի 1-ին, մայիսի 8-ին։ Եվ  ռևանշիստներին, ովքեր կձգտեն ռևանշ վերցնել ժողովրդի հաղթանակի նկատմամբ, ցույց տանք, որ դա անհնար է։ Եվ թող նույնիսկ փորձեր չանեն, որովհետև, դրանք  ժողովուրդը կխեղդի օրորոցում։

-Մյուս կողմից, շատ անհատներ կարծիք են հայտնում, որ  ՔՊ-ն չգնաց հասարակություն կոնսոլիսացնելու ճանապարհով և  կրկին սև ու սպիտակի բաժանարար գծեր դրեց։

-Բնականաբար, ինձ ևս ինչ-ինչ բաներ չեն գոհացնում։ Ես, օրինակ, չգիտեմ, թե ՔՊ-ն ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում կառավարման համակարգում։ Հասկանալի է, որ փորձում են շատ կոնկրետ սերնդափոխություն իրականացնել և՛ կառավարման համակարգում, և՛ քաղաքական դաշտում, բայց կարծում եմ, որ դա ևս դանդաղ պրոցես պիտի լիներ։ Եվ  ՔՊ-ն վերջապես պիտի հասկանա, որ ինքը այսօրվա Հայաստանի համար մեծագույն վաստակ ունենալով հանդերձ՝ երիտասարդ քաղաքական ուժ է և որ քաղաքական փորձը շատ կարևոր է։ Եվ նաև այն, որ  միայն Նիկոլ Փաշինյանի փորձով «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող ռեալիզացնել բոլոր այն ծրագրերը, որոնք նպատակադրել է։ Եվ եթե արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ իրենք չեն ձգտում նման կոնսոլիդացիայի, ապա ասեմ, որ կարող եմ ինչ-որ տեղ համամիտ լինել ՔՊ-ի հետ, որովհետև դա անսահմանափակ ցուցակ չէ և բոլոր քաղաքական ուժերը չեն կարող միանալ իրենց։ Դա առաջացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դժգոհությունը։  Սա հասկանալի է, բայց երկրի կառավարման համակարգում նրանք կարող են երկրի քաղաքական ուժերին հրավիրել համատեղ ջանքերով  երկիրը կարգի բերելուն։  Եվ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ կարծում եմ, որ  մենք՝ բոլոր քաղաքական ուժերս, ովքեր համակիր են այս իշխանություններին, նաև կարող են առանձին այլընտրանքային բլոկ ստեղծել և փորձել մտնել Ազգային ժողով։

-Ինչու չեք մասնաակցում ավագանու ընտրություններին։

-Առանձին մասնակցության հաղթական  հնարավորություն, կարծում եմ, չունենք։ Ես կարծում եմ՝ երեք քաղաքական ուժ կմտնի Երևանի ավագանի։ Իսկ ես չեմ ուզում, որ մենք մասնակցենք օլիմպիական սկզբունքով։ Դա մեզ համար չէ։

Անի Սահակյան