ՀՀ նախագահն ու Կիպրոսի ԱԳ նախարարն անդրադարձել են փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու հարցին

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Նման այցելություններն ընդգծում են այն կարևորությունը, որ մենք տալիս ենք միմյանց հետ հարաբերություններին:

Մեր բարեկամական հարաբերություններն այնպիսի պատմություն ունեն, որ պարտավորեցնում են ավելի ամրապնդել և զարգացել դրանք: Միևնույն ժամանակ, կարող եմ նշել, որ մենք հաջողությամբ շարունակում ենք խորացնել այդ համագործակցությունը բոլոր մակարդակներում՝ սկսած մարդկային շփումներից, վերջացրած քաղաքական հարթակներով:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Կիպրոսի կառավարությանը, իշխանությանը և ժողովրդին այն աջակցության համար, որ դուք ցուցաբերեցիք և ցուցաբերում եք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարարն ասել է. «Մենք ունենք երկարամյա ավանդական հարաբերություններ, ինչպես նաև շատ ջերմ կապ կա հաստատված մեր ժողովուրդների միջև և ապագայում էլ մենք պատրաստ ենք դրանք ավելի զարգացնել ու ընդլայնել մեր համագործակցությունը բոլոր ուղղություններով»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները քաղաքական տնտեսական և այլ բնագավառներում շարունակաբար ընդլայնելու և զարգացնելու ուղիների վերաբերյալ հարցեր:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների սերտ համագործակցությունն ինչպես Եվրամիության և այլ միջազգային հարթակներում, այնպես էլ երկկողմ օրակարգային թեմաների շուրջ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու հարցին և ընդգծել հնարավորինս սեղմ ժամկետում խնդրի լուծմանը հասնելու պատրաստակամությունը:

Կարևորվել է Հայաստան-Կիպրոս կանոնավոր ուղիղ թռիչքների առկայությունն, ինչն էապես նպաստում է երկու երկրների միջև տնտեսության, գործարարության և տուրիզմի ու ընդհանրապես, բազմաշերտ համագործակցության զարգացմանը:

Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում երկու երկներում առկա ներուժի ամբողջական իրականացման շուրջ ջանքերի միավորման և տարբեր՝ երկկողմ և բազմակողմ համատեղ ծրագրերի կյանքի կոչման հեռանկարների վերաբերյալ: