Կմեռնեմ, բայց իմ երեխեքին չեմ թողնի․ հղի կինը 3 անչափահասների և ամուսնու հետ ապրում է լքված տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Վարդուհու հետ զառիթափ ու ամայի ճանապարհով քայլում ենք դեպի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի ամառանոցային տների տարածք։ 3 անչափահաս երեխաների մայրը, որը սպասում է չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, պատմում է՝ այս ճանապարհով օրական մի քանի անգամ գնում է հարևան Ջրաշենից ջուր բերելու։ Մինչ այս վարձով են բնակվել, բայց դրսում են հայտնվել՝ չկարողանալով վճարել բնակարանի վարձը։ Մոտ 20 օր առաջ այս երկհարկանի կիսաքանդ տունն են գտել ու տեղավորվել։ Ընտանիքը, սակայն, վախի ու լարվածության մեջ է ապրում․ ինչ են անելու, եթե տանտերը հայտնվի։

Նախկին բնակարանից դուրս գալուց շատ բան չեն ունեցել տեղափոխելու, սակայն միևնույնն է, ընտանիքի համար բարդ է եղել սակավաթիվ իրերով  փողոցում հայտնվելը։ Երեխաները տաք հագուստ չունեն, երկամյա Անին բոբիկ է քայլում, իսկ վեցամյա Էրիկի կոշիկներն ամբողջությամբ մաշված են։

Կիսաքանդ տան պատուհանների ապակիները ջարդված են, խոհանոցը և լոգարանը՝ քանդված։ Տանը հոսանք, գազ, ջրամատակարարում չկա։ Սենյակում դրված փոքրիկ վառարանը տան դիմացի այգու ցախերով են վառում,  բայց դա էլ արդեն չի բավականացնում։ Սենյակի կոտրված բազմոցը որպես մահճակալ են օգտագործում 4 տարեկան Տաթևի և 6 տարեկան Էրիկի համար։ Բակում դրված մանկասայլակն էլ 2-ամյա Անիի համար է։ Իսկ հղի կինն էլ ջրի շշերը մանկասայլակում է դնում և հերթական անգամ կողքի գյուղ գնալուն պատրաստվում:

Երբ դեռ վարձով տանն էին ապրում, Վարդուհին կարողանում էր աշխատանքի գնալ։ Ասում է՝ բնակարանների մաքրություն էր անում, օրվա հացի փող աշխատում, ամուսինն էլ շինարարությամբ է զբաղվել, երբեմն արտագնա աշխատանքի մեկնել։ Այս պահին աշխատանքի գնալ չեն կարողանում։

Վարդուհին և ամուսինը՝ Էդգարը, ամբողջ օրը երեխաների հետ են զբաղվում, փորձում են ժպիտով խոսել և հուսահատությունը թաքցնել նրանցից: 6-ամյա Էրիկն էլ պատմում է, թե ինչ խաղեր են խաղում քույրերի հետ։

Վարդուհու ամուսինը՝ Էդգարը, Զատիկ մանկատան սան է, սակայն Վարդուհու խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրան չի ընդունում որպես մանկատան սան և մերժում է ցանկացած աջակցություն, քանի որ ըստ կնոջ՝ ամուսինը մանկատնից դուրս գալու վերջին օրերին փախել է։ Էդգարը նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, սակայն Վարդուհու խոսքով՝ հավասարակշռված է, իսկ երեխաների հանդեպ էլ միշտ սեր ու ջերմ վերաբերմունք է ցուցաբերում:

Վարդուհին պատմում է՝ Էրեբունի վարչական շրջանից այցելել են ընտանիքին, մի փոքր ուտելիք փոխանցել և Վարդուհու խոսքով՝ առաջարկել երեխաներին գիշերօթիկ տեղափոխել, սակայն ծնողները մերժել են։

Վարդուհին դիմել է նաև Երևանի քաղաքապետարան և Էրեբունի վարչական շրջան, հայտնել, որ լքված տուն են գտել և տանը հաստատվել, սակայն Վարդուհու խոսքով՝ նրանց տեղեկացրել են, որ տունը սեփականատեր չունի:

Մինչ պարզ կլինի ընտանիքի հետագա ճակատագիրը, 6-ամյա Էրիկը  վառարանը երեկոյան վառելու համար այգուց ցախ է հավաքում, Վարդուհին էլ  փռած լվացքն է հավաքում՝ մտածումով, թե պատուհանագոգին դրված ուտելիքի այս փոքր պաշարից ինչ կերակուր պետք է պատրաստի երեխաների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան