Tesla-ի գործարանն առաջիկա օրերին չի աշխատի՝ էլետրահաղորդման գծի ենթադրյալ հրկիզումից հետո

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական Բրանդենբուրգում էլեկտրական սյան ենթադրյալ հրկիզումից հետո, որի արդյունքում հոսանքազրկվել էին տասնյակ հազարավոր տեղի բաժանորդներ, ինչպես նաև Բեռլինի մերձակայքում գտնվող Գրյունհեյդեում Tesla-ի «գիգաֆաբրիկան», ամերիկյան ավտոարտադրողը կանխատեսում է, որ գործարանում արտադրությունը կդադարեցվի մի քանի օրով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ մարտի 5-ին էլեկտրաէներգիայի անջատումը հանգեցրել է հսկայական հետևանքների։

«Մենք չենք ակնկալում, որ այս շաբաթ կկարողանանք վերսկսել արտադրությունը»,- ասել է գործարանի ղեկավար Անդրե Թիերիգը:

Ընկերության 12,000 աշխատակիցներից գրեթե բոլորին տուն են ուղարկել, իսկ Թիերիգը վնասը գնահատել է հարյուր միլիոնավոր եվրո:

Ոստիկանությունը հետաքննում է՝ արդյո՞ք ճանաչված ձախ ծայրահեղական Vulcan Group-ը, որը ստանձնել է միջադեպի պատասխանատվությունը, մեղավոր է հրկիզման համար։

«Այսօր մենք դիվերսիա արեցինք Tesla-ի դեմ»,- մեջբերում են գերմանական լրատվական գործակալությունները խմբի հայտարարությունը, որը տարածվել է էլեկտրոնային փոստով:

Խումբը Tesla-ին մեղադրում է «շահագործման էքստրեմալ պայմանների» մեջ և պահանջում «գիգաֆաբրիկայի ամբողջական ոչնչացում»։