Ժաննա Անդրեասյանը Հայկ Մելիքյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «1900+» նախագծի 15-ամյակի հոբելյանական համերգը՝ նվիրված 20 և 21-րդ դարերի հայ երաժշտությանը։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, տարբեր երկրների դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նախագծի հոբելյանի առիթով և Հայկ Մելիքյանին պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ հայ երաժշտարվեստի հանրահռչակման, բարձր կատարողական վարպետության և 20-րդ դարի, ժամանակակից դաշնամուրային երաժշտության «1900+» նախագծի հիմնադրման համար։

«Այս նախագիծը մեզ թույլ է տալիս վայելել 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորական արվեստը, ամենատարբեր երկրների մշակույթը և ճանաչել նաև ինքներս մեզ։ Ընդ որում՝ ճանաչելու համար կարևոր է ոչ միայն հեռու անցյալին նայել, այլև ներկային, որտեղ ևս բազմաթիվ արժեքավոր գործեր են ստեղծվում։ Շատ ուրախ եմ, որ այս նախագիծը խթանում է կոմպոզիտորական արվեստը հենց այս պահին, և այդ գործունեությունն արժանի է ամենաբարձր գնահատանքի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
🎼Հայկ Մելիքյանը շնորհակալություն է հայտնել արժևորման համար՝ նշելով, որ իր հույզերը կարտահայտի երաժշտության միջոցով։
Համերգին հնչել են Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Սարյանի և այլ նշանավոր կոմպոզիտորների գործերից, ինչպես նաև Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս հոբելյանի համար գրված «15-րդ հարված» ստեղծագործությունը։

Նշենք, որ «1900+» նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում: