Բարի կամք, թե թուլություն. ինչ կստանա Հայաստանը սահմանը զենքով հատած ադրբեջանցու դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
Բոլորը

Հայաստանը, բարի կամք դրսևորելով, հանձնել է օրեր առաջ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Նա արդեն Բաքվում է․ ադրբեջանական լրատվամիջոցներն են կադրեր հրապարակել։

Ինչի՞ դիմաց է Երևանը Բաքվին հանձնել ադրբեջանցի զինծառայողին, արդյո՞ք Ադրբեջանն իր հերթին կվերադարձնի հայ գերիների։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այսօր հրաժարվեց պատասխանել այս հարցին, ասաց՝ դա իր գործառույթը չէ։

Ադրբեջանցուն վերադարձնելու մասին երեկ երեկոյան հայտնել էր ԱԱԾ-ն։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Հայաստանի այս քայլը մարդասիրության դրսևորում չի համարում։

«Այս գործարքը որակում եմ ոչ թե բարի կամքի դրսևորում, այլ թուլության նշան, երբ կա թելադրող երկիր, որն առավելագույնս պաշտանում է իր քաղաքացիներին, և կա ստրկացման ենթարկված պետություն, որն ընդամենը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ընդգծում է իրավապաշտպանը։

ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով զինված Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը փետրվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը՝ Տեղ համայնքի սահմանային հատվածում։ Նրան վնասազերծել էին ՊՆ զինծառայողները։ Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել էր, նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ դիվերսիայի ու սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով: ԳՇ պետն էլ այսօր մեջբերեց քննության արդյունքները։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը մոլորվել է Լաչինի շրջանում անբարենպաստ եղանակի պատճառով։

2023-ի մայիսին մարտական հենակետեր սնունդ մատակարարող հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր, հետո պարզվել էր, որ նրանք հայտնվել են ադրբեջանական կողմում․ ադրբեջանական զինված խումբն էր հատել Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին։

Սա հաջորդել էր ադրբեջանցի երկու զինծառայողների՝ Հուսեյն Ախունդովի ու Ագշին Բաբիրովի ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն։ Զինված Հուսեյն Ախունդովն անարգել շրջել էր Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն և սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին։ Իրավապաշտպանի խոսքով՝ մոլորված զինվորին քրեական պատասխանատվության ենթարկելը, իհարկե, ճիշտ չէ, ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է ադրբեջանական կողմը վարվել մոլորված հայ զինծառայողների և բնակիչների հետ։

Ադրբեջանական կողմը երբեք հենց այնպես, նույնիսկ բարի կամքից դրդված մոլորված հայ զինծառայողներին և բնակիչներին չի վերադարձրել հայակական կողմին․ այս ամենը հաշվի առնելով՝ ինչո՞ւ է Հայաստանը նման հումանիզմ ցուցաբերում։ Իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որը, արձագանքից դատելով, ծանոթ չէր ԱԱԾ հաղորդագրության տեքստին, ասում է՝ ամեն ինչ առևտրի առարկա է, իշխանությունները կորոշեն, թե ինչի դիմաց են վերադարձնում ադրբեջանցի զինծառայողին՝ չբացառելով Բաքվում պահվող գերիների հետ փոխանակման հավանականությունը։

Սիրանուշ Սահակյանն էլ չի բացառում, որ կարող են լինել ստվերային պայմանավորվածություններ, որից հետո երկուստեք հայտարարեն, թե բարի կամքի դրսևորում է։ Գերիների վերջին հայրենադարձումից հետո էլ Բաքուն հայտարարեց, թե դա բարի կամքի դրսևորում է, այնինչ 32 գերու վերադարձի դիմաց հայկական կողմը Բաքվին փոխանցել էր ադրբեջանցի 2 հանցագործների։

Ադրբեջանական բանտերում, պաշտոնական տվյալներով, 23 հայ է պահվում, այդ թվում՝ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։ Իրավապաշտպանների տվյալներով՝ Բաքվի բանտերում շարունակում է պահվել 48 գերեվարված անձ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարել էր, որ բանակցում են հաստատված գերիներին վերադարձնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան