Քրեաօլիգարխիկ և գաղութային ուժերը համաժողովրդական շարժման հաղթանակից հետո փորձում են կատարել ռեվանշի իրենց առաջին լուրջ քայլերը․ ՀԽ

Լուրեր

14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման պաշտոնական հայտարարությունը.

Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումով և վերջինի կողմից քաղաքական վերադարձի հայտի բացահայտ դրսևորումով` քրեաօլիգարխիկ և գաղութային ուժերը համաժողովրդական շարժման հաղթանակից հետո փորձում են կատարել ռեվանշի իրենց առաջին լուրջ քայլերը:

 

Ստեղծված իրավիճակը արդյունք է խնդիրներին բացառապես իրավական լուծումներ տալու մոտեցմանը, մինչդեռ ներկա անցումային փուլը պահանջում է իրավաքաղաքական լուծումներ: Ռեվանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար անհրաժեշտ է.

  1. Ժողովրդի կողմից` գործադիր իշխանության որոշակի ժամկետով արտակարգ լիազորություններով օժտում: Այդ լիազորություններով օժտված, գործադիր իշխանության կողմից`
  2. Մինչև արտահերթ ընտրությունների կայացումը` սահմանադրության և օրենսդրության որոշակի հոդվածների առկախում
  3. Գործող Ազգային Ժողովի լուծարում:
  4. Նախկին իշխանությունների հանցագործ պարագլուխների կալանավորում:
  5. Անցումային արդարադատության դատարանի ձևավորում և հանցագործներին դատելու գործընթացի ձեռնարկում:
  6. Արտահերթ ընտրությունների կազմակերպում և կայացում:

Նշված քայլերը ոչ միայն հակաժողովրդավարական չեն, այլ ժողովրդավարական կարգերի կայացման միակ երաշխիքն են: Բռնատիրության տապալումից մինչև լիարժեք ժողովրդավարական համակարգի ձևավորում և կայացում անխուսափելիորեն առաջանում է անցումային փուլի անհրաժեշտություն, որ ենթադրում է անցումային ժողովրդավարության և դրան զուգակցող անցումային արդարադատության կիրառում:

Անցումային ժողովրդավարությունն ու արդարադատությունը ենթադրում են, որ օրվա քաղաքական իշխանությունները, օժտված ժողովրդի կողմից իրենց տրված լիազորությամբ և առաջնորդվելով իրավունքի գերակայության սկզբունքով, առկախում են ուժի մեջ գտնվող սահմանադրության և օրենստրության որոշ հոդվածներ, որոնք տվյալ պայմաններում արգելակում են նույնինքն ժողովրդի գերիշխանության սկզբնային իրավունքը և սահմանադրականության էությունը:

Անցումային ժողովրդավարության ու անցումային արդարադատության նպատակն այլ բան չէ, քան` կարճ ժամանակում հաստատել ժողովրդի օտարված գերիշխանությունը և սահմանադրականությունը: Այս փուլում առանցքային խնդիրներին անհրաժեշտ է տալ իրավաքաղաքական լուծումներ: Լուծումները չեն կարող լինել բացառապես իրավական, որովհետև պետական ինստիտուտները դեռևս ձերբազատված չեն նախկին համակարգի արատներից: Ժամանակակից եզրաբանությամբ` դատաիրավական համակարգը կոչված է լինել պետությունն ու հասարակությունը «վիրուսային ծրագրերից ապահովող հակավիրուսային համակարգ»: Մեր դեպքում սակայն, «հակավիրուսային համակարգն» ինքը «գերվարակված է ամենավտանգավոր վիրուսներով»: Լուծումները չեն կարող լինել նաև բացառապես քաղաքական, որովհետև դա կարող է հանգեցնել կամայականության և ամենաթողության: Օգոստոսի 17-ի համաժողովրդական հավաքը պետք է լինի վերև նշված իրավաքաղաքական քայլերին ընթացք տալու գործընթացի սկիզբը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Սասնա Ծռեր խմբավորում