Թրամփի կողմնակիցները՝ ընտրություններում նրա հաղթանակի դեպքում Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքի մասին

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
Բոլորը

ԱՄՆ-ի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ չի փոխվի, եթե նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը։ Վաշինգտոնում ադրբեջանական Թուրան գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական ​​կուսակցության Արլինգթոնի գրասենյակի ղեկավար Մեթյու Հարթը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թրամփը պաշտպանելու է մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը Ադրբեջանում, Հարթը նշել է, որ Թրամփի վարչակազմը միշտ մեծ ուշադրություն է դարձրել մարդու իրավունքներին և խստորեն դատապարտել է դրանց խախտումները բոլոր երկրներում։

«Ամերիկյան ազատության ու ամերիկյան հնարավորությունների արտահայտումն արտասահմանում այն է, ինչ մենք անվանում ենք փափուկ ուժ։ Բոլորի երկրների համար շատ կարևոր է ապահովել իրենց քաղաքացիների և փոքրամասնությունների իրավունքները»,- ասել է Հարթը։

Միաժամանակ, նա նշել է, որ բոլոր երկրները պետք է կարողանան ապահովել իրենց ճակատագիրը՝ առանց արտաքին միջամտության սպառնալիքի։

Հավելենք, որ Թրամփը Հանրապետական կուսակցության ակնհայտ ֆավորիտն է նախագահական ընտրություններում առաջադրվելու համար։ Չնայած նրան, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի մեկ այլ թեկնածու՝ Նիկի Հեյլին հաղթել էր Թրամփին մարտի 3-ին Վաշինգտոնում կայացած փրայմերիզում, ԱՄՆ նախկին նախագահը նախորդ ներկուսակցական ընտրություններում վստահ հաղթանակ էր տարել։

ԱՄՆ նախընտրական քարոզարշավի մեծ իրադարձությունը «սուպեր երեքշաբթին» է՝ մարտի 5-ին, երբ ներկուսակցական ընտրություններ կանցկացվեն միաժամանակ 15 նահանգներում։

Էմմա Չոբանյան