Վարչարարությունը խստացվելու է, իրականացվելու են ուժեղացված ծառայություններ․ ՆԳՆ զգուշացումը

Լուրեր

08.07.2026 | 12:46
Ալի Խամենիի մարմինն Իրաքում է․ հազարավոր մարդիկ են մասնակցել հուղարկավորության երթին
08.07.2026 | 12:39
«Ռեալից» հեռացած Ալվարո Արբելոան նոր թիմ ունի
08.07.2026 | 12:28
Կիևում և Խարկովում ռուսական հարձակման հետևանքով զոհեր կան, տուժել է ավելի քան 20 մարդ
08.07.2026 | 12:21
Ծառուկյանի բենզալցակայանում ստուգումներ են․ ըստ ՊԵԿ-ի՝ պետությանը պատճառվել է շուրջ 500 մլն դրամի վնաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 12:10
ՀԷՑ-ի վարկից շուրջ 50 մլն դոլար մարվել է // Որոշ շրջաններում հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 11:59
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել «չխաղալ» դաշինքի հետ
08.07.2026 | 11:49
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում առաջին անգամ կիրառվում է կամուրջների հեծանների մոնտաժման նոր տեխնոլոգիա
08.07.2026 | 11:42
Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ առավոտյան վազքի է դուրս եկել Անկարայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 11:33
Չարենցավանի դատարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
08.07.2026 | 11:31
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովի և Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարաններին, Վորոնեժում՝ ռազմական օդանավակայանի
08.07.2026 | 11:20
Մեսին շարունակում է ռեկորդներ սահմանել աշխարհի առաջնությունում
08.07.2026 | 11:09
Դատախազությունը պահանջում է ՀՀ-ին վերադարձնել Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ի տիրապետության տակ գտնվող հողատարածքը, բնակելի տները և նավակայանը
08.07.2026 | 11:02
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ընտրողներին ուղղորդել է քվեարկել դաշինքի օգտին․ ՔԿ
08.07.2026 | 10:52
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 4145.30 դոլար
08.07.2026 | 10:39
ԱՄՆ-ը հարվածել է Իրանին․ Թեհրանը պատասխանել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ:

Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:

Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել:

Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:

Վերստին հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում բարի երթ»: